«Սթոք Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ»․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

20:30, 09 սպտ 2017
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 4-րդ տուրի «Սթոք Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Հայազգի փորձագետը կարծում է, որ հյուրերն առաջին կեսում գոլ չեն խփի։

«ՄՅու»-ն մրցաշրջանի սկզբում գերազանց խաղացանկ ունի։ Թիմը դեռ լավ ընթացք չի հավաքել, բայց ֆուտբոլիստների անհատական վարպետության և թույլ մրցակիցների հաշվին կարողանում է ԱՊԼ-ում դեռևս 100%-անոց արդյունք ցույց տալ։

«Սթոքը» նախորդ մրցաշրջանի համեմատ մի փոքր թուլացել է։ Հնարավոր է, որ դա ժամանակի խնդիր է, և թիմ եկած Խեսե Ռոդրիգեսին և Չուպո-Մոտիկին կհաջողվի առջևի գծում պահեր ստեղծել, հատկապես հաշվի առնելով այն, որ Շաքիրին մնացել է թիմում։ Մարկ Հյուզի թիմը պրագմատիկ ֆուտբոլ է ցուցադրում։ «Սթոքը» «Չելսիից» վարձակալեց Զումային և սկսեց խաղալ 3 կենտրոնական պաշտպանով, և արդեն հիմա նախադրյալներ կան, որ թիմն այս մրցաշրջանում չպետք է շատ բաց թողնի։

Չեմ կարծում, որ «ՄՅու»-ի համար հեշտ կլինի։ Փաստ չէ, որ մինչև ընդմիջում «կարմիր սատանաները» գոլ կխփեն, իսկ ահա 2-րդ խաղակեսում կատարողական վարպետությունը կարող է դրական արդյունք ապահովել։

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 4-րդ տուր
20:30/9 սպտ
«Սթոք Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ