«Սթոք Սիթի» — «Մանչեսթեր Սիթի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:00, 13 մրտ 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 30-րդ տուրի «Սթոք Սիթի» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ։ Ռոբերտի կարծիքով հյուրերը կհաղթեն արդյունավետ խաղում։ 

Անգլիայի առաջնությունը գնալով մոտենում է իր տրամաբանական ավարտին, և այդ տրամաբանական ավարտը կլինի այն, որ «Մանչեսթեր Սիթին» կհռչակվի չեմպիոն։

Իհարկե, դժվար է հավատալ, որ Խոսեպ Գվարդիոլայի թիմը առաջնությունը ավարտի առանց հաղթանակի, սակայն կան թիմեր, որոնք կցանկանան հետաձգել այդ իրադարձությունը։ Եվ պատճառը ամենևին էլ այն չէ, որ այդ թիմերը չեն ցանկանում «քաղաքաբնակների» չեմպիոնությունը, ուղղակի նրանք ունեն լուծելու սեփական խնդիրներ։ Այդ թիմերից մեկը կլինի «Սթոք Սիթին», որը միշտ էլ արժանի կերպով է հանդես գալիս թոփ ակումբների դեմ խաղերում սեփական հարկի տակ։ Տանտերերը ունեն լավ ռեսուրսներ Գվարդիոլայի թիմից միավորներ խլելու համար։ Նաև չմոռանանք, որ «Սիթին» պայքարում է մի քանի ճակատով, և դա կարող է պատճառ հանդիսանալ, որ իսպանացի մասնագետը դիմի զանազան ռոտացիաների։ Նման բան վերջերս մենք շատ հաճախ ենք տեսնում։ Օրինակ պաշտպանությունում շատ հաճախ վերջին շրջանում խաղաժամանակ է ստանում ուկրաինացի Զինչենկոն, որին շատերը համարում են Կևին դե Բրույնեի զույգ եղբայրը։ Հենց բելգիացին էլ բավական քիչ խաղաժամանակ է ստանում վերջին շրջանում։ Շատ է խնայում նրան Գվարդիոլան։ Եվ կարծում եմ, որ այս անգամ Կևինը կլինի մեկնարկային կազմում, քանի որ «Սիթիին» այս հաղթանակը շատ է անհրաժեշտ։

Թիմը հանգստացած է։ Այս պահին լուրջ խնդիրներ չկա լուծելու։ ՉԼ-ում ամեն ինչ կարգին է։ «Քաղաքաբնակները» հեշտությամբ հաղթահարեցին 1/8-ի արգելքը։ Նման պարագայում կարելի է գոլային հրավառություն կազմակերպել հակառակորդի հարկի տակ և, ինչու ոչ, վստահ հաղթանակ տանել։ Անկախ նրանից խաղադաշտ դուրս կգա Սերխիո Ագուերոն, թե ոչ, թիմում կա նաև Գաբրիել Ժեզուսը, ով ևս պակաս արդյունավետ հարձակվող չէ, ինչը մենք տեսանք Բազելում։

Ենթադրում եմ, որ այս անգամ ևս «Մանչեսթեր Սիթին» խաղադաշտից կհեռանա բազմաթիվ խփած գոլերով։ Առաջարկում եմ խաղադրույք «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը և տոտալ շատ (2,5)-ից։ Սահմանված է 1,78 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱՊԼ 2017-18․ 30-րդ տուր
00:00/13 մրտ
«Սթոք Սիթի» — «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ