«Սթոք Սիթի» — «Չելսի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:00, 18 մրտ 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 29-րդ տուրի «Սթոք Սիթի» — «Չելսի» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ ոչ այնքան գոլառատ խաղում «Չելսին» կհաղթի:

Անգլիայի առաջնությունը գնալով մոտենում է ավարտին, իսկ չեմպիոնական մրցավազքը գնալով ավելի անհետաքրքիր է դառնում: Կոնտեի թիմը բավական լավ տպավորություն է թողնում և վստահ քայլերով գնում է դեպի չեմպիոնական ոսկին: 10 միավորի առավելությունը բավական մեծ թիվ է առաջնության ավարտից 9 տուր առաջ:

Նախորդ տուրում «Սթոքը» կարողացավ միավորներ խլել «Մանչեսթեր Սիթիից», ինչը մեծ անակնկալ էր: Մարկ Հյուզի գլխավորած թիմն այս մրցաշրջանում իրեն բնորոշ ֆուտբոլ է ցուցադրում՝ եվրագավաթների համար չի պայքարում, մրցաշարային աղյուսակի միջնամասում է և ապահովել է իր տեղն ուժեղագույնների խմբում: «Էյթիհադում» Մարկ Հյուզի թիմը «Սիթիին» չպարտվեց առանց Առնաուտովիչի, Շաքիրիի ու Բոնիի: Այս երեքն այսօր կկարողանան մեկնարկային կազմում դուրս գալ խաղադաշտ: Մարկ Հյուզը կօգտագործի նաև Բերաինոյին ու վետերան Պիտեր Կրաուչին: Ֆիլիպ Բռեսլին հավանաբար աջ եզրում կփոխարինի Գլեն Ջոնսոնին:

«Չելսիում» ամեն ինչ շատ ավելի ձանձրալի է, որովհետև չկան խնդիրներ, բոլորը կազմ պատրաստ են: Քանի որ թիմը ավելորդ հանդիպումներ չի անցկացնում, Կոնտեն դժվար թե ռոտացիա կիրառի: «ՄՅու»-ին հաղթելուց հետո «ազնվականները» վերականգնվելու համար բավական ժամանակ ունեին: Փոքրիկ կասկածներ կային Մոզեսի ու Լուիզի առողջական վիճակի մասին, բայց այս երկուսը կմասնակցեն խաղին:

«Չելսիի» հաղթանակը կասկած չի հարուցում, թեպետ լոնդոնցիները խաղալու են դրսում: Այս խաղում կանխատեսում եմ հյուրերի հաղթանակն ու տոտալ 2,5-ից քիչ գոլը: Գործակիցը 3,42 է:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 29-րդ տուր
19:00/18 մրտ
«Սթոք Սիթի» — «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ