«Սթոք Սիթի» — «Չելսի»․ Դենիս Կազանսկու կանխատեսումը

18:00, 23 սպտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել ԱՊԼ—ի 6-րդ տուրի «Սթոք Սիթի» — «Չելսի» հանդիպման վերաբերյալ: Կազանսկին կարծում է, որ գործող չեմպիոնը միավորներ կկորցնի։

«Սթոքը» բոլորի համար բարդ մրցակից է։ Այս մրցաշրջանում «Սթոք Սիթին» բավական տարօրինակ է գործում։ Թիմը ֆավորիտների դեմ միավորներ է վաստակում, ինչպես եղավ «Արսենալի» և «ՄՅու»-ի հետ, բայց կարգով ավելի թույլ թիմերի դեմ անվստահ է խաղում։ Այս անգամ «Սթոքի» հյուրը «Չելսին» է, և տանտերերն անկասկած լուրջ կտրամադրվեն։

«Չելսին» արտագնա խաղերում հաճախ է բաց թողնում։ Վերջին 10 մրցակիցներից ութը «ազնվականներին» գոլ են խփել։ «Սթոքն» իր հերթին տանը արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում։ Վերջին 10 խաղերից 9-ում Մարկ Հյուզի թիմը գոլ է խփել։ Կարծում եմ, որ Կոնտեի թիմին արտագնա բարդ հանդիպում է սպասվում։ Չպետք է նաև մոռտանալ, որ մի քանի օրից «Չելսին» ՉԼ-ի շրջանակում մրցելու է «Աթլետիկոյի» դեմ։ Խաղադրույք եմ կատարում այն բանի վրա, որ տանտերերը չեն պարտվի։

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 6-րդ տուր
18:00/23 սպտ
«Սթոք Սիթի» — «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ