«Սթոք Սիթի» — «Արսենալ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

20:15, 17 հնվ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկը ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 22-րդ տուրի «Սթոք Սիթի» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա այսօր՝ Սթոք օն Տրենտեի «Բրիտանիա» մարզադաշտում: Մեր փորձագետը կարծում է, որ «զինագործները» երեք միավոր կվաստակեն: 

«Սթոքը» շատ համակրելի թիմ է եւ տանը շատ լավ է խաղում՝ հատկապես անվանի թիմերի դեմ: Այստեղ արդեն պարտվել են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» եւ «Չելսին»: Դժվար հանդիպում է սպասվում նաեւ «Արսենալին»: «Լիվերպուլի» հետ հանդիպումը շատ ուժեր խլեց, իսկ վերջին րոպեին թիմը հաղթանակը ձեռքից բաց թողեց: Ճիշտ է՝ ես խաղադրույք էի կատարել ոչ-ոքիի վրա եւ Ալլենի գոլը ինձ շատ ուրախացրեց: Բայց եթե «Արսենալը» ուզում է չեմպիոն դառնալ, պետք է խաղա ամբողջ ուժով եւ արտագնա հաղթանակներ տանի: Ընդհանրապես՝ «Արսենալը» պետք է բարելավի խաղը արտագնա հանդիպումներում: «Արսենալը» կրկին շատ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ ունի, բայց փոխարենը հիանալի մարզավիճակում են առաջատարները: Ժիրուն հիասքանչ է խաղում, լավ վիճակում է Օզիլը, Ռեմսին վերջին խաղերում գոլեր է խփում: Եվ վերջիվերջո, «Սթոքը» չի կարող մեկը մյուսի հետեւից հաղթել թոփ-ակումբներին: Ինչ-որ ժամանակ այդ շարքը կավարտվի: Հաշվի առնելով այն, որ «Արսենալի» պաշտպանությունը այնքան էլ լավ վիճակում չէ, «Սթոքը» կարող է գոլ խփել, բայց այդուհանդերձ, «Արսենալը» կհաղթի: «Մանչեսթեր Սիթին» հասնում է, «Լեսթերը» չի այդպես էլ չի հանդարտվում, իսկ շուտով Չեմպիոնների լիգան է: Այնպես որ, պետք է հաղթել «Սթոքին»՝ թեկուզ եւ դրսում:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 22-րդ տուր
20:15/17 հնվ
«Սթոք Սիթի» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 33%
Չի՛ հաղթի 67%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ