Ստեֆանոս Ցիցիպաս – Դանիիլ Մեդվեդև. Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

12:30, 28 հնվ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) – Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի մրցախաղի վերաբերյալ։

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչում կհանդիպեն Ստեֆանոս Ցիցիպասն ու Դանիիլ Մեդվեդևը: Արդեն սկզբունքային դարձած դիմակայություն, որի պատմությունը ռուս թենիսիստի օգտին է: Միմյանց միջև խաղերում Մեդվեդևն առջևում է 6։2 հաշվով:

Այս մրցաշարում Մեդվեդևը հաղթողի կոչման գլխավոր հավակնորդն է: Նովակ Ջոկովիչի դուրս մնալուց և Ալեքսանդր Զվերևի պարտությունից հետո ամենաբարձրը գնահատվում են նրա շանսերը: Սակայն կան հանգամանքներ, որոնք որոշ չափով կասկածի տակ են դնում Մեդվեդևի վերջնական հաջողությունը:

Սկսեմ հենց Ռուսատսանի ներկայացուցչի արդյունքներից: Նիկ Կիրիոսին և Մաքսիմ Քրեյսիին մեկական սեթ զիջելը ողբերգություն չէ: Բայց այդ սեթերում երևաց, որ Մեդվեդևն անթերի չէ: Գրեթե բոլոր խաղերում նա ունենում է կենտրոնացման կորուստներ: Մինչև քառորդ եզրափակիչ նրան բարդ իրավիճակներում փրկում էր առաջին մատուցումը: Քառորդ եզրափակիչում այդ զենքը տեղի տվեց, և Մեդվեդևը հայտնվեց անդունդի եզրին: Ֆելիքս Օժե-Ալյասիմը հզոր մրցակցին հաղթելու համար արեց ամեն ինչ: Կանադացին պարզապես ֆանտաստիկ թենիս խաղաց՝ տեմպը չգցելով խաղի ոչ մի հատվածում: Բայց Մեդվեդևին հաղթելու համար անգամ դա բավական չէր: Որովհետև աշխարհի երկրորդ ռակետն օժտված է անմարդկային կամքով: Նման իրավիճակից դուրս գալ կարող են թերևս նա և Ջոկովիչը: Այդուհանդերձ, կարծում եմ, որ մրցաշարի լավագույն խաղից հետո Մեդվեդևի ամրության պաշարը սպառվեց: Այդ թրիլերից հետո վերականգնվել ու հաղթել ևս մեկ շատ ուժեղ մրցակցի, նշանակում է՝ կանգնել մեծագույն եռյակի կողքին:

Ինչ վերաբերում է Ցիցիպասին, ապա նա դարձել է Ավստրալիայի առաջնության գաղտնի ֆավորիտը: Ջոկովիչի պատմության, Զվերևի պարտության, Օժե Ալյասիմ – Մեդվեդև թրիլերի արանքում ոչ ոք ուշադրություն չդարձրեց, թե ինչ վստահությամբ հույն թենիսիստը լուծեց իր բոլոր մրցակիցների հարցերը և հասավ մինչև կիսաեզրափակիչ: Այո, Ցիցիպասը ևս ունեցավ հինգ սեթանոց հանդիպում, բայց նա շատ ավելի թարմ տեսք ունի: Զարմանալի հեշտ ստացվեց նրա քառորդ եզրափակիչը Յանիկ Սիների հետ: Ցիցիպասը ոչ միայն դուրս եկավ կիսաեզրափակիչ, այլև ուժերի մեծ պաշատ խնայեց: Հյուծված Մեդվեդևի հետ խաղում դա միանշանակ պետք կգա: Հետևաբար, ռիսկի կդիմեմ ու կառաջարկեմ ընտրել Ցիցիպասի հաղթանակը: Համարձակ է, բայց միայն այդպես կարելի է վայելել շամպայնը:

Օրդինար: Պարտված
Australian Open
12:30/28 հնվ
Ստեֆանոս Ցիցիպաս – Դանիիլ Մեդվեդև
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ