«Սպորտինգ» — «Յուվենթուս». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:45, 31 հկտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Սպորտինգ» — «Յուվենթուս» հանդիպման վերաբերյալ: Գենիչը կարծում է, որ այս խաղում երկուսից ավելի գոլ չի խփվի և որ «Յուվեն» երկրորդ խաղակեսում աչքի կընկնի:

«Սպորտինգը» տանն ընդունում է «Յուվենթուսին»: Թիմերի միջև միավորների տարբերությունը 3 է: Եվ «Սպորտինգը», ուզած-չուզած, թուրինցիներից առաջ անցնելու և ստատուս-քվոն վերականգնելու համար պետք է ագրեսիվ գործի: Ժորժե Ժեզուսի թիմը պետք է առաջ նետվի: Սակայն «Յուվենթուսը» շատ հմտորեն կարող է մրցակցին գրոհների վրա որսալ: Կարծում եմ, որ Ժեզուսը հիանալի հասկանում է «Յուվենթուսի» ուժը և որ «ծեր սինյորայի» կազմում կան խաղացողներ, ովքեր ընդունակ են տարբերություն ապահովել: Մենք Ա Սերիայի վերջին տուրում տեսել ենք, որ «Միլանի» տարածքային առավելության պայմաններում Իգուայինը լավ հարվածներով երկու գոլ խփեց ու «Յուվեն» հաղթեց:

«Յուվենթուսի» համար այս տուրում գլխավորը չպարտվելն է: Եվ այդժամ փլեյ-օֆֆ դուրս գալու լավ շանսեր կլինեն: «Բարսելոնան», ամենայն հավանականությամբ, առաջին տեղով դուրս կգա: «Յուվեի» համար հիմա կարևոր է պահպանել երկրորդ տեղը և մոտ չթողնել «Սպորտինգին»:

«Յուվենթուսը» կարողանում է պաշտպանությունից խաղալ և փակվել: «Սպորտինգի» համար դժվար կլինի կոտրել նման պաշտպանությունը:

Ինձ թվում է, որ այստեղ պետք չէ շատ գոլերի սպասել: 1,72 գործակցով «գոլերը տոտալ 2,5-ից քիչ»-ը լավ տարբերակ է: Եթե «Սպորտինգը» փորձի երկրորդ խաղակեսում ռիսկի դիմել, ապա «Յուվենթուսը» կարող է պատժել լիսաբոնցիներին: Ընտրում եմ նաև 1,60 գործակցով ««Յուվենթուսը» երկրորդ խաղակեսում գոլ կխփի» տարբերակը:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 4-րդ տուր
23:45/31 հկտ
«Սպորտինգ» - «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 4-րդ տուր
23:45/31 հկտ
«Սպորտինգ» - «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ