«Սպորտինգ Խիխոն» – «Վալենսիա»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ: Ուղևորվում ենք Խիխոն, որտեղ «Սպորտինգն» ընդունելու է «Վալենսիային»:
«Վալենսիան» Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Ռեալի» դեմ վատ տեսք չուներ: Բայց առայժմ Ջենարո Գատուզոն չի սովորեցրել դիպուկ իրացնել 11 մետրանոցները: Իսկ հիմա հարկավոր է կենտրոնանալ Իսպանիայի գավաթի վրա: Չմոռանանք, որ «Վալենսիան» նախորդ գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցն է:
«Սպորտինգն» այնքան էլ հաճելի թիմ չէ: Բայց «Վալենսիան» ունի բոլոր ռեսուրսները, որպեսզի կարողանա լուծել մրցակցի խնդիրը: Գատուզոն բավականին երիտասարդ ու հետաքրքիր կազմ ունի: Այո, սայթաքումներ լինում են, ինչպես առաջնությունում «Կադիսի» հետ, բայց ընդհանուր առմամբ, վալենսիական կոլեկտիվը պետք է լրջորեն վերաբերվի Սեգունդայի ներկայացուցչին:
«Սպորտինգը» նախորդ 10-11 խաղում միայն մեկ հաղթանակ է տարել: Այս թիմն անկայուն է գործում:
Կարծում եմ՝ ծանր հանդիպում է ստացվելու: Ընտրում եմ «Վալենսիան» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3.5-ից քիչ խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: