Սպորտինգ Խիխոն — Մալագա. Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը

22:30, 05 ապր 2017

Ողջույն Իսպանական ֆուտբոլի սիրահարներին։ Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 22:30-ին, «Էլ Մոլինոն» մարզադաշտում Խիխոնի «Ռոխոբլանկոսները» կհյուրընկալեն Մալագայի «Անչուոսներին»։
Առավոտվանից կենտրոնացած էի տուրի կենտրոնական՝ Բարսելոնա-Սեվիլիա խաղի վրա, բայց չգտա հարմար գործակիցներ և ահա ունեմ առաջարկներ Խիխոնում կայանալիք խաղի մասին։
Սպորտինգը գտնվում է Պրեմյերայից դուրս թռնող թիմերի շարքում և ետ է մնում փրկվող՝ 16 հորիզոնականում տեղակայված, թիմերից 5 միավորով։ Այդ թիմերն են Լեգանեսը, Դեպորտիվոն և այսօրվա հակառակորդ՝ Մալագան։ Այս խաղը շատ կարևոր է երկու թիմերի համար, բայց եթե Խիխոնը այսօր չհաղթեց, փրկվելու հավանականությունը հավասարվում է զրոի։
Մալագան վերջին անգամ հաղթել է փետրվարի կեսերին, իսկ վերջին խաղերում վաստակել է միայն մեկ միավոր, այն էլ հրաշքով։ Թիմը խաղում է փակ ֆուտբոլ, փորձելով պաշտպանվել, ինչը այնքան էլ լավ չի ստացվում նրանց մոտ։ Այս ամառ նորից պիտի սպասենք նոր մարզիչի Անչոուսների համար։
Այսօր լինելու է կատաղած խաղ, հիմնականում տան-տերերի կատարմամբ, լինելու է պայքար ամեն դրվագում, յուրաքանչյուր գնդակի համար։ Այս ամենին եթե գումարենք մրցավարի վիճակագրությունը ապա պարզ է դառնում, որ պետք է խաղալ դեղին քարտերի շատ լինելու վրա։
Ի տարբերություն շատ ու շատ բուքմեյքերների, Bet365 բուքմեյքերական ընկերությունը չի առանձնացնում դեղին և կարմիր քարտերը, ավելին՝ եթե ֆուտբոլիստը ստանում է երկու դեղին քարտ (և իհարկե կարմիր) իրար ետևից, ապա այս բուքմեյքերը հաշվում է քարտերի 3 միավոր, իսկ միանգամից կարմիր քարտը դա երկու միավորանոց դեղին է։
Համարում եմ, որ շատ լավ առաջարկ է, խաղալ շատ 6.5-ից, հիանալի գործակցով:
Շնորհակալություն, սիրեք ֆուտբոլը և հասեք հաջողության մեր օգնությամբ

Օրդինար: Հաղթած
22:30/5 ապր
Սպորտինգ Խիխոն - Մալագա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ