«Սպորտինգ Խիխոն» — «Բարսելոնա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:15, 24 սպտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Պրիմերայի վեցերորդ տուրի «Սպորտինգ Խիխոն» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ։ Նա կարծում է, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն։

Իսպանիայի չեմպիոնի ամենաիրական հավակնորդ կատալոնական «Բարսելոնան» անելու է ամեն ինչ «Ռեալից» միավորներով հետ չմնալու համար: Առաջիկա մրցակիցն այդ առումով ամենահարմարն է: Խիխոնի  «Սպորտինգը» գուցե ամուր ընկույզ է շատ թիմերի համար, բայց ոչ երբեք «Բարսայի» մակարդակի մրցակցի: Եթե անգամ այսպիսի մրցակցի հետ խաղում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը չկարողանա 3 միավոր վաստակել։

Կատալոնյան ակումբը վերջին 2 խաղերում միայն 4 միավոր է վաստակել՝ նախորդ տուրում խաղաղությամբ բաժանվելով «Աթլետիկոյից»՝ 1։1: Այդ խաղը չարաբաստիկ եղավ կապտանռնագույնների առաջատար Լեո Մեսսիի համար: Արգենտինացին չկարողացավ մինչև վերջ անցկացնել հանդիպումն ու վնասվածքի պատճառով փոխարինվեց: Առաջիկա 3 շաբաթը նա միանշանակ բաց կթողնի: Ըստ երևույթին՝ նրա փոխարեն կխաղա Արդան: Եթե հիշում եք, անցած մրցաշրջանում ևս Լեոն կարճ ժամանակով բացակայեց, իսկ թե ինչ արեցին այդ ընթացքում Սուարեսն ու Նեյմարը, շատ հուզիչ եր…: Լազարեթում է նաև ֆրանսիացի Սամուել Յումտիտին: Հայտացուցակից դուրս է մնացել Ալեյշ Վիդալը, որն, ըստ երևույթին, ձմռանը կփոխի թիմը (18 միլիոն եվրոն՝ քամուն):

Խիխոնյան ակումբը գլխավորում է «Բարսելոնայի» երկարամյա ֆուտբոլիստ, երբեմն նաև ավագի թևկապը կրող Աբելարդոն: Ոչ վաղ անցյալում անվանի ֆուտբոլիստի, իսկ հիմա արդեն փորձ հավաքող մարզչի տրամադրության տակ են բոլոր ուժեղագույնները: Ով վնասվածք ուներ ապաքինվել է, ով որակազրկված էր, պատիժը կրել է: Սպասվում է, որ տանտերերի կազմում խաղադաշտ դուրս կգա «Բլաուգրանային պատկանող» Դուգլասը:

Այստեղ պետք է ուշադիր նայել վիճակագրությանը: Բարսելոնան վերջին 5 խաղերում հաղթանակած է հեռացել մրցակիցների խաղադաշտից: Իսկ ահա «Սպորտինգը» տանն անփոփոխ 3 միավոր է վաստակել՝ նույնպես վերջին 5 խաղերում: Ով ումից միավոր կխլի: Իմ կարծիքով դա չէ էականը, այլ այն, որ մենք դիտելու ենք գոլառատ ֆուտբոլ:

Երկու թիմերն էլ գոլ կխփեն։

Օրդինար: Պարտված
Պրիմերա, վեցերորդ տուր
18:15/24 սպտ
«Սպորտինգ Խիխոն» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ