«Սպորտինգ» – «Պորտիմոնենսե»․ Դաշտի տերերը դարձյալ կհաղթեն

01:00, 30 դկտ 2021
Պորտուգալիայի առաջնության 16-րդ տուրում Լիսաբոնի «Սպորտինգը» տնային ստադիոնում կմրցի «Պորտիմոնենսեի» հետ: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ տանտերերը կհաղթեն այս խաղում։

«Սպորտինգը» վերջին 10 խաղում 9 հաղթանակ է տարել՝ պարտվելով միայն հոլանդական «Այաքսի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արտագնա մրցավեճում (2:4)։ Սակայն այդ հանդիպման արդյունքը չխանգարեց լիսաբոնյան ակումբին դուրս գալ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ՝ խմբում երկրորդ տեղը զբաղեցնելով։

Պորտուգալիայի առաջնությունում երկրի գործող չեմպիոնը դեռ չպարտություն չի կրել՝ 13 հաղթանակ և 2 ոչ ոքի։ Նախորդ տուրում «Սպորտինգն» արտագնա խաղում հաղթել է «Ժիլ Վիսենտեին» (3:0): «Պորտիմոնենսեն» Պորտուգալիայի առաջնության վերջին 5 տուրերում կարողացել է 3 հաղթանակ տանել։ Թիմը բարձրացել է 6-րդ տեղ։

«Մորեյրենսեի» նկատմամբ արտագնա հաղթանակից հետո (1:0) «Պորտիմոնենսեի» ֆուտբոլիստները ոչ ոքի խաղացին «Արոկայի»հետ։

«Սպորտինգը» տնային խաղերի արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Լիսաբոնում թիմը 8 խաղում 7 հաղթանակ է տարել և ընդամենը 1 գոլ բաց թողել։ Բուքմեյքերներն այս խաղի ակնհայտ ֆավորիտ են համարում տանտերերին։ «Սպորտինգի» հաղթանակը գնահատվում է 1,31, ոչ ոքին` 5,30, իսկ հյուրերի հաղթանակը՝ 11,00 գործակցով:

Խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքի համար սահմանվել է 1․86, իսկ 2․5-ից քիչ տոտալի համար՝ 2․04 գործակիցը։ Թիմերի միջև կայացած վերջին 6 խաղից միայն մեկում է 3-ից շատ գոլ գրանցվել։

Ընտրում եմ «Սպորտինգը» կհաղթի և խաղի գոլերի տոտալը 4․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․57 գործակցով։

Օրդինար: Պարտված
Պորտուգալիայի առաջնություն
01:00/30 դկտ
«Սպորտինգ» – «Պորտիմոնենսե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ