Սպորտային խաղադրույքներ. «Վիլյառեալ» — «Բետիս». տանտերերը վստահ հաղթանակ կտոնեն

23:30, 16 հնվ 2016
Վաղը Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Վիլյառեալը» «Էլ Մադրիգալ» մարզադաշտում կընդունի «Բետիսին»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» ուշադրություն է դարձրել հյուրերի վիճակագրությանը եւ առաջարկում է խաղադրույք կատարել «դեղին սուզանավի» (-1) եվրոպական ֆորայով հաղթանակի վրա: 

Մարսելինո Գարսիա Տորալը հերթական անգամ ապացուցեց, որ լիովին համապատասխանում է «Վիլյառեալի» գլխավոր մարզչի պաշտոնին: Չնայած կադրային խնդիրներին՝ իսպանացի մասնագետը մշտապես թիմին բարձր արդյունքներ է պարգեւում, ինչը արժանի է գովասանքի խոսքերի:

«Վիլյառեալը» զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը եւ ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում կխաղա Չեմպիոնների լիգայում:

Ինչ վերաբերում է «Բետիսին», ապա թիմը սպասվածից վատ է հանդես գալիս: Քչերն էին ենթադրում, որ ակումբը պայքարելու է բարձրագույն խմբում մնալու համար: Վերջին 9 խաղերում անդալուսյան ակումբը ոչ մի հաղթանակ չի տարել, իսկ բոլոր մրցաշարերը վերցրած՝ նախորդ 6 խաղերում ոչ մի գնդակ չի խփել: Արդյունքում՝ թիմի գլխավոր մարզիչ Պեպե Մելին փոխարինեց Խուան Մերինոն:

Այսպիսի վիճակով «Վիլյառեալին» հյուրընկալվելը շատ դժվար է, եւ ես սպասում եմ, որ Մարսելինո Գարսիա Տորալի թիմը հերթական վստահ հաղթանակը կտանի, ընդ որում՝ տանտերերը դուրս են մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից եւ հանգիստ կարող են կենտրոնանալ առաջնության վրա:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր
23:30/16 հնվ
«Վիլյառեալ» - «Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ