Սպորտային խաղադրույքներ. «Սելտա» — «Աթլետիկո». մադրիդցիները գոլ կխփեն երկրորդ խաղակեսում

23:30, 20 հնվ 2016
Իսպանիայի գավաթի շրջանակներում վաղը տեղի կունենա «Սելտայի» ու «Աթլետիկոյի» միջեւ առաջին հանդիպումը: Այս խաղում առաջարկում եմ խաղադրույք կատարել երկրորդ խաղակեսում հյուրերի գոլի վրա: 

«Սելտան» ու «Աթլետիկոն» արդեն հանդիպել են 2016 թվականին: Հունվարի 16-ին առաջնությունում կայացած խաղում Դիեգո Սիմեոնեի թիմը հյուրընկալվելիս հաղթեց 2:0 հաշվով, իսկ գոլերով աչքի ընկան Գրիզմանն ու Ֆերեյրա Կարասկոն:

Այժմ թիմերը փորձելու են պարզել ուժեղագույնին Իսպանիայի գավաթի շրջանակներում: Գավաթային առաջին հանդիպումները միշտ դժվար է կանխատեսելը, քանի որ շատ բարդ է ենթադրել, թե ինչպիսի կազմերով խաղադաշտ դուրս կգան թիմերը: Օրինակ, «Աթլետիկոն» գալիք հանգստյան օրերին հանդիպելու է «Սեւիլիային», եւ Դիեգո Սիմեոնեն կարող է հանգստի հնարավորություն տալ առաջատարներին, ինչպես դա արեց «Ռայոյի» դեմ գավաթային առաջին խաղում: Գրիզմանը խաղում է առանց հանգստանալու: Օրինակ, ինչու խաղադաշտ դուրս չբերել 30 մլն եվրոյով գնված Ջեքսոն Մարտինեսին, ով վաղուց չի հայտնվել մեկնարկային կազմում: Իսկ առանց ֆրանսիացու «Աթլետիկոն» այնպես չէ, ինչպես «Արսենալը» առանց Օզիլի, բայց այդուհանդերձ թույլ է:

«Սելտան» «Աթլետիկոյի» նման հունվարյան տրանսֆերային պատուհանին ձեռք է բերել երկու ֆուտբոլիստի: Թիմը համալրել են «Լիոնի» հարձակվող Կլաուիդո Բովյուն եւ «Համբուրգի» չիլիացի կիսապաշտպան Մարսելո Դիասը:

Այս խաղում կառաջարկեմ 1,90 գործակցով խաղադրույք կատարել երկրորդ խաղակեսում հյուրերի գոլի վրա: Վիճակագրությամբ մադրիդցիները ավելի հաճախ գոլ են խփում երկրորդ խաղակեսում՝ 18 գոլ (առաջին կեսում խփել են 11 գոլ), իսկ «Սելտան» ավելի շատ է բաց թողնում երկրորդ կեսում (11 գոլ բաց է թողել առաջին կեսում, 19 գոլ՝ երկրորդ կեսում): Այդ պատճառով, կարծում եմ, որ այս խաղում վիճակագրությունը հուսախաբ չի անի:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի գավաթ. 1/4 եզրափակիչ. առաջին հանդիպում
23:30/20 հնվ
«Սելտա» - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ