Սպորտային խաղադրույքներ. «Ալաշկերտ» — «Շիրակ». երկրորդ կեսն ավելի արդյունավետ կլինի

17:00, 18 մյս 2016
Խաղում է
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Ալաշկերտը» կընդունի «Շիրակին»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ թիմերը ավելի արդյունավետ կգործեն երկրորդ խաղակեսում: 

Թերևս առաջնության կենտրոնական խաղն է: Նախորդ տուրում «Ալաշկերտը» սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվեց «Արարատին» և սրեց առաջին հորիզոնականի համար պայքարը: Աբրահամ Խաշմանյանի ֆուտբոլիստներին կբավարարի նույնիսկ ոչ-ոքին, քանի որ այս թիմերի միջեւ 6 միավորի տարբերություն է, և մրցաշրջանի ավարտին մնում է հենց երկու տուր:

«Արարատի» դեմ խաղը վնասվածքի պատճառով բաց էր թողնում առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը՝ Միհրան Մանասյանը: Նա նոր է սկսել մարզվել և հավանաբար չի մասնակցի նաեւ գյումրեցիների դեմ խաղին: Առաջատարի խաղը չտպավորեց, բայց ակնհայտ էր, որ թիմը ողջ ուժերով հանդես չէր գալիս: Մրցակիցն իր հերթին հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Բանանցին», բայց որպես այդպիսին` նույնպես չտպավորեց:

Պետք է հաշվի առնել, որ այս թիմերի նախորդ խաղում հաշիվը բացվեց միայն երկրորդ կեսի միջնամասում: Ընդ որում, 63-րդ րոպեից հետո երեք գոլ խփվեց: Բացի այդ, «Շիրակը» միայն մեկ անգամ է հյուրընկալվելիս հաղթել «Ալաշկերտին»: Կարծում եմ՝ առաջին կեսում երկու կողմերն էլ հետախուզական ֆուտբոլ կխաղան, իսկ երկրորդ կեսում կանցնեն կտրուկ գործողությունների:

Օրդինար: Հաղթած
Բարձրագույն խումբ, 28-րդ տուր
17:00/18 մյս
«Ալաշկերտ» - «Շիրակ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ