Սպորտային խաղադրույքներ. «Յուվենթուսը» տանը կհաղթի «Նապոլիին»

22:45, 29 հկտ 2016
Խաղում է
Իտալական Ա Սերիայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Յուվենթուսը» տանը կընդունի փոխչեմպիոն «Նապոլիին»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում ավելի ուժեղ կգտնվեն թուրինցիները: 

Շատ կարևոր խաղ է կայանալու «Յուվենթուս» մարզադաշտում: Եթե հաղթեն տանտերերը, ապա, որպես այդպիսին, գլխավոր մրցակից կմնա «Ռոման», քանզի 7 միավորով կպոկվի երրորդ տեղում ընթացող «Նապոլիից», իսկ հյուրերի հաղթանակի դեպքում ամեն ինչ ավելի կխառնվի և հնարավոր է՝ առաջատարը փոխվի: Գումարած դրան՝ այստեղ լրացուցիչ ինտրիգ կա: Գոնսալո Իգուաինն առաջին անգամ խաղում է իր նախկին թիմի՝ «Նապոլիի» դեմ: Նեապոլցի երկրպագուները դեռևս չեն ներել արգենտինացուն «Յուվենթուս» տեղափոխվելու համար:

«Յուվենթուսն» այս մրցաշրջանում լավ տեսք ունի՝ բացառությամբ միլանյան թիմերի հետ խաղերի: Չեմպիոնների լիգայի երեք խաղերում անառիկ է պահել դարպասը, իսկ առաջնության հաղթել է գրեթե բոլոր հանդիպումներում ու միայն պարտվել «Միլանին» ու «Ինտերին»:

«Նապոլին» Արկադիուշ Միլիկի վնասվածքից հետո այդքան էլ լավ ֆուտբոլ չի ցուցադրում: Ճիշտ է՝ վերջին երկու խաղերում կարողացել է հաղթել, բայց վստահ ֆուտբոլ չի խաղում: Պետք է հաշվի առնել նաև այն, որ առաջիկա երեքշաբթի «Նապոլին» Թուրքիայում հանդիպում է անցկացնելու «Բեշիկթաշի» հետ, որին տանը պարտվել էր 2:3 հաշվով: Իտալական ակումբը պայքարում է խմբում առաջին հորիզոնականի համար, որպեսզի փլեյ-օֆֆում համեմատաբար թույլ մրցակից բաժին հասնի:

Բացի այդ, «Յուվենթուսը» վերջին տարիներին տանը շատ հաջող է խաղում «Նապոլիի» հետ: Ա Սերիայի շրջանակներում տանը կայացած նախորդ 4 խաղերում «Ծեր Սինյորան» առավելության է հասել նեապոլցիների նկատմամբ:

Դիտարկելով վերոնշյալ գործոնները՝ կարելի է հանգել այն եզրակացության, որ թուրինցիներն այս խաղում հաղթանակի ավելի լավ շանսեր ունեն: Նրանց հաղթանակի գործակիցը 1,78 է, բայց այն կարելի է բարձրացնել և ընտրել այն խաղադրույքը, ըստ որի, «բյանկոներիները» կհաղթեն ու խաղում առավելագույնը 4 գնդակ կխփվի: Այդ խաղադրույքի գործակիցը 1,92 է: Չեմպիոնների լիգայի հանդիպումներից առաջ դժվար թե թիմերը գոլային հրավառություն կազմակերպեն:

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա, 11-րդ տուր
22:45/29 հկտ
«Յուվենթուս» - «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ