Սպորտային խաղադրույքներ. «Խետաֆե» — «Աթլետիկ Բիլբաո». բասկերը կհաղթեն

21:15, 30 հնվ 2016
Հունվարի 30-ին «Խետաֆեն» Ալֆոնսո Պերեսի անունը կրող մարզադաշտում կընդունի «Աթլետիկ Բիլբաոյին»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» ուշադրություն է դարձնում բասկերի վերելքին և խորհուրդ տալիս խաղադրույք կատարել նրանց հաղթանակի վրա:

Մեզ բավականին հետաքրքիր դիմակայություն է սպասվում: «Խետաֆեն» վերջին շրջանում ավելացրել է և բարձրացել մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնական, սակայն պետք չէ մոռանալ, որ այն չափազանց անկայուն է: «Բետիսի» և «Էսպանյոլի» նկատմամբ հաղթանակներից հետո թիմը պարտվել է «Գրանադային», որը պայքարում է Պրիմերայում մնալու համար:

Բնականաբար, դժվար է «Աթլետիկին» կայունության էտալոն անվանել, բայց ամեն ինչ հարաբերական է: Բասկերը շատ լավ անցկացրեցին «Բարսելոնայի» հետ գավաթային հանդիպումները: Կարծում եմ՝ չեմ սխալվի, եթե ասեմ, որ նրանց խանգարեց պահերի վատ օգտագործումը, ինչը բնորոշ չէ Էռնեստո Վալվերդեի ֆուտբոլիստներին:

Կարծում եմ՝ նրանք ունեն անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի վաստակեն հերթական երեք միավորը: Արից Ադուրիցը հիանալի մարզավիճակում է: Նա ոչ միայն գոլ է խփում, այլ նաեւ աշխարհի առաջատար փլեյմեյքերների նման արդյունավետ փոխանցումներ է կատարում:

Նաեւ պետք է նշել, որ լավ արդյունքներ է գրանցում Իկեր Մունիայինը, ում կրկին ուշադրությամբ հետեւում են աշխարհի լավագույն ակումբները:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 22-րդ տուր
21:15/30 հնվ
«Խետաֆե» - «Աթլետիկ Բիլբաո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ