Սպորտային խաղադրույքներ. «Վիլյառեալը» ոչ այդքան գոլառատ խաղում կհաղթի «Օսասունային»

20:30, 25 սպտ 2016
Խաղում է
Իսպանական Պրիմերայի 6-րդ տուրի շրջանակներում «Վիլյառեալը» «Էլ Մադրիգալ» մարզադաշտում կընդունի «Օսասունային»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ ոչ այդքան գոլառատ խաղում «դեղին սուզանավը» հաղթանակ կտանի: 

«Վիլյառեալը» դարձավ առաջին թիմը, որը կարողացավ առաջնությունում կանգնեցնել Մադրիդի «Ռեալին»: Մեկնարկային 4 հաղթանակներից հետո «սերուցքայինները» տանը չկարողացան անցնել վիլյառեալական արգելքը: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Այժմ ոգևորված այդ հաջողությունից՝ «Վիլյառեալը» տանն ընդունում է նորեկ «Օսասունային»:

Պարզ երևում է, որ պամպլոնացիները պայքարելու են փրկվելու համար: Մեկնարկային 5 խաղերում երկու ոչ-ոքի և երեք պարտություն: Ընդհանրապես «Օսասունան» տնային թիմի համբավ ունի և դժվար թե կարողանա դիմակայել «Վիլյառեալին» «Էլ Մադրիգալ» մարզադաշտում, որտեղ «դեղին սուզանավն» ավանդաբար լավ է խաղում:

Ֆրան Էսկրիբան լավ համակարգել է խաղը պաշտպանությունում, ինչը պարզ երևաց «Ռեալի» հետ խաղում: Սերխիո Ասենխոն հրաշքներ էր գործում դարպասում, իսկ պաշտպաններն աչքի էին ընկնում անձնուրաց խաղով: Ընդհանրապես «Վիլյառեալն» այս առաջնությունում «Աթլետիկոյից» հետո լավագույն պաշտպանությունն ունի (3 բաց թողած գնդակ): Այդ պատճառով ենթադրում եմ, որ «Օսասունային» դժվար կլինի գոլ խփել, իսկ ընդհանրապես այս խաղում ակնկալում եմ առավելագույնը երեք գնդակ: Այս մրցաշրջանում «Վիլյառեալի» մասնակցությամբ բոլոր 8 խաղերում աշխատել է տոտալ 3,5-ից քիչ գոլ խաղադրույքը, և հաշվի առնելով, որ տանտերերը լավ մարզավիճակ են հավաքել անհաջող մեկնարկից հետո ու խաղում են տանը, կարելի է փորձել նրանց հաղթանակը տոտալ 3,5-ից քիչ գոլի պայմանով: Գործակիցը 1,82 է:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 6-րդ տուր
20:30/25 սպտ
«Վիլյառեալ» - «Օսասունա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ