Սպորտային խաղադրույքներ. «Վեսթ Հեմը» տանը կհաղթի «Սաութհեմփթոնին»

19:00, 25 սպտ 2016
Խաղում է
Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակներում «Վեսթ Հեմը» սեփական հարկի տակ կխաղա «Սաութհեմփթոնի» հետ: «Բուքմեյքերների Ռեյտինգն» այս խաղում կարծում է, որ առաջնությունը վատ մեկնարկած «Վեսթ Հեմին» կհաջողվի սեփական երկրպագուների առջև հաղթանակ կտանել: 

«Վեսթ Հեմը» չափազանց վատ է մեկնարկել ընթացիկ առաջնությունում: Մեկնարկային 5 խաղերում թիմն ընդամենը մեկ հաղթանակ է տարել ու կրել 4 պարտություն: Եթե «Չելսիից» ու «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունները ինչ-որ տեղ հասկանալի են, ապա «Ուոթֆորդին» ու «Վեսթ Բրոմին» զիջելը ոչ մի կերպ չի ընդունվում մի թիմի համար, որը նախորդ մրցաշրջանում անգլիական գրանդների համար տհաճ մրցակից էր և մի պահ հավակնում էր 4-րդ տեղին:

Այս վատ մեկնարկի ֆոնին առանձնանում է Մայքլ Անտոնիոն: Անգլիացի 26-ամյա հարձակվողն առաջնության 5 խաղերում նույնքան գոլ է խփել ու Սերխիո Ագուերոյի և Դիեգո Կոստայի հետ գլխավորում է ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուների ցուցակը: Կամաց-կամաց սկսում է իրեն դրսևորել ու լավագույն մարզավիճակի մեջ մտնել թիմի առաջատար Դիմիտրի Պայետը: Լիգայի գավաթի վերջին խաղում հենց նրա գեղեցիկ տուգանայինի շնորհիվ «Վեսթ Հեմը» հաղթեց ու անցավ հաջորդ փուլ:

Այո, Սլավեն Բիլիչը կադրային խնդիրներ ունի, չեն կարողանա խաղալ Անդրե Այուն, Էնդի Քերրոլը, Աարոն Քրեսուելը և Դիաֆրա Սախոն, բայց «Վեսթ Հեմը» խաղում է տանը, նորակառույց մարզադաշտում և պետք է հավաքվի ու անհաջող հանդիպումներն ընդհատի հաղթանակով: «Մրճահարները» եվրագավաթների չեն մասնակցում և պետք է ուժերը կենտրոնացնեն առաջնությունում:

Ինչ վերաբերում է «Սաութհեմփթոնին», ապա թիմը մասնակցում է Եվրոպա լիգային և առաջիկա հինգշաբթի արտագնա հանդիպում ունի «Հապոել Բեեր-Շեվայի» հետ: Ընդհանրապես «սրբերը» տնային թիմ են և այս իրավիճակում, ամենայն հավանականությամբ, կգերադասեն ուժերը պահել եվրագավաթային հանդիպման համար: Եվրոպայում հաջող մրցելույթները ինչպես հեղինակություն են բերում, այնպես էլ խոշոր գումարներ: Բացի այդ, «Սաութհեմփթոնին» այսօր չեն կարողանա օգնել Սոֆիան Բուֆալը և Ժերեմի Պիեն:

Ի տարբերություն բուքմեյքերների, այս խաղում ես նախապատվությունը տալիս եմ «Վեսթ Հեմին», որը խաղում է տանը և ավելի մոտիվացված է: Կարելի է օգտվել այն հիանալի հնարավորությունից, որ «Վեսթ Հեմի» հաղթանակի համար սահմանված է 3,01 գործակիցը:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 6-րդ տուր
19:00/25 սպտ
«Վեսթ Հեմ» - «Սաութհեմփթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ