Սպորտային խաղադրույքներ. «Վալենսիա» — «Աթլետիկո Մադրիդ». մադրիդցիները չեն պարտվի

14:00, 02 հկտ 2016
Վաղը կկայանա իսպանական Պրիմերայի յոթերորդ տուրի կենտրոնական հանդիպում: «Վալենսիան» կընդունի Մադրիդի «Աթլետիկոյին»: Բուքմեյքերների Ռեյտինգը կարծում է, որ այս խաղում Սիմեոնեի թիմը չի պարտվի: 

«Վալենսիան» չորս պարտությամբ սկսեց մրցաշրջանը: Դրան չէր կարող չհետևել մարզչի պաշտոնանկությունը: Նոր մարզչի գլխավորությամբ «չղջիկները» վերջին երկու խաղում հաղթել են: Երկու առանցքային ֆուտբոլիստներին՝ Պաբլո Ալկասերին և Անդրե Գոմեշին վաճառելուց հետո թիմը չի գտել նրանց արժանի փոխարինող: Եվ «Աթլետիկոյի» հետ հանդիպումը մեծ փորձ է նոր գլխավոր մարզիչ Վոռոյի համար:

«Աթլետիկոն» «Բարսելոնայի» հետ ոչ-ոքիից հետո հաղթեց «Դեպորտիվոյին»: Թիմն իրեն սովոր կերպով մրցաշրջանի ընթացքում է մարզավիճակ հավաքում և հիմա շարունակում է նվազագույն հաշվով հաղթանակներ տանել, իսկ Գրիզմանը գոլեր խփել:

«Վալենսիայից» խաղը բաց կթողնեն Էզեքիել Գարայն ու Ալվարո Մեդրանը: «Աթլետիկոյի» կորուստներն ավելի շատ են՝ Մոյա, Ալեսիո Չերչի, Աուգուստո Ֆերնանդես, Խիմենեզ, Դիեգո Գոդին և Տիագո:

Նոր գլխավոր մարզչի հետ թիմերը միշտ հաջող են հանդես գալիս առաջին խաղերում, իսկ ֆուտբոլիստներն առավելագույնս լավ են խաղում, որպեսզի տպավորություն թողնեն: Սակայն մրցակիցն «Աթլետիկոն» է, որն ունի կատարյալին մոտ պաշտպանություն և որին «Բարսելոնան» տանը միայն մեկ գոլ կարողացավ խփել: Այդ պատճառով խաղադրույք եմ կատարում մադրիդյան ակումբի չպարտվելու վրա:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, յոթերորդ տուր
14:00/2 հկտ
«Վալենսիա» - «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ