Սպորտային խաղադրույքներ. «Տոտենհեմը» կընդհատի «Մանչեսթեր Սիթիի» հաղթարշավը
Թիմերը տարբեր տրամադրություններով են մոտենում այս հանդիպմանը: Եթե «Տոտենհեմը» կարողացավ Ռուսաստանում կորզել հաղթանակը «ԲԿՄԱ»-ից, ապա «Սիթին» գերարդյունավետ խաղում այդպես էլ չկարողացավ հաղթական գոլը խփել ու «Սելթիկի» հետ հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով: Ասել է թե «Տոտենհեմն» ավելի բարձր տրամադրությամբ է մոտենում այս կարևորագույն խաղին:
«Մանչեսթեր Սիթին» առաջնության մեկնարկային 6 խաղերում միմիայն հաղթանակներ է տարել: Հաջորդ հաղթանակը արդեն ռեկորդային կլինի: Անգլիական ոչ մի թիմի չի հաջողվել մեկնարկային 7 խաղերում հաղթանակ տանել: Սակայն կան գործոններ, որոնք «Սիթիի» օգտին չեն. առաջին՝ «Սելթիկի» հետ ծանր հանդիպում ստացվեց ու դժվար կլինի վերականգնվել և լիարժեք պատրաստ լինել «Տոտենհեմի» հետ հանդիպմանը, երկրորդ՝ «Տոտենհեմն» ավելի շատ հանգստի հնարավորություն է ստացել, քան «Սիթին», քանզի մեկ օր շուտ է անցկացրել իր եվրագավաթային հանդիպումը, երրորդ՝ հիմա լոնդոնցիները մեծ մոտիվացիա ունեն, որպեսզի լինեն առաջին թիմը, որը միավորներ է կորզել առաջատարից, և չորրորդ՝ «Սիթին» կադրային լուրջ խնդիրներ ունի, վնասվածքի պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Վենսան Կոմպանին և Կեվին Դե Բրույնեն, դե իսկ Նոլիտոն էլ որակազրկված է: Ճիշտ է՝ «Տոտենհեմը» ևս լուրջ կորուստ ունի՝ ի դեմս նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Հարի Քեյնի, ով վնասվածք ունի, սակայն նրա բացակայությունը զգացնել չի տալիս շնորհիվ Սոն-Հյուն Մինի, ով ԱՊԼ-ում արդեն 4 գոլ է խփել:
«Տոտենհեմը» գերազանց մարզավիճակում է, վերջին 4 խաղերում միմիայն հաղթանակներ է տարել, ավելի թարմ վիճակում պետք է լինի, խաղում է տանը, նվազագույնը չպարտվելու դեպքում լավ շանսեր կպահի քառյակում մնալու համար, գումարած նաև վերոնշյալ մոտիվացիան: Այդ պատճառով հակված եմ այն մտքին, որ «խթանները» կկարողանան չպարտվել: Դե իսկ եթե հաշվի առնենք, որ այս թիմերի միջև հանդիպումներն արդյունավետ են անցնում, կարելի է ավելացնել ՏՇ 1,5 գոլը ու ստանալ բավականին լավ 1,99 գործակիցը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: