Սպորտային խաղադրույքներ. «Տոտենհեմը» կհաղթի «Միդլսբրոյին»

18:00, 24 սպտ 2016
Սեպտեմբերի 24-ին ԱՊԼ-ի հինգերորդ տուրի շրջանակներում «Միդլսբրոն» կընդունի «Տոտենհեմին»։ Բուքմեյքերների Ռեյտինգը կարծում է, որ այդ խաղում ուժեղ կգտնվեն հյուրերը։ 

«Միդլսբրոն» վերադառնալով Պրեմիեր լիգա՝ դեռևս անկայուն խաղ է ցուցադրում։ Կարանկայի թիմին ԱՊԼ-ի հինգ տուրերից միայն մեկում է հաջողվել հաղթանակ տանել։ Երկու անգամ ոչ-ոքի է խաղացել և մյուս երկու խաղերում պարտվել։ «Տոտենհեմը», չնայած այն բանին, որ նախորդ տարի պայքարում էր չեմպիոնության համար և շատ մոտ էր այդ նվաճմանը՝ այս մրցաշրջանում նույն խաղը չի ցուցադրում։ Պոչետինոյի թիմը մրցաշրջանը մեկնարկել է «Էվերթոնի» հետ ոչ-ոքիով, հետո հաղթել է «Քրիսթալ Փելասին»։ Իսկ «Լիվերպուլի» հետ ոչ-ոքիից հետո երկու հաղթանակ է տարել։ Թիմը խաղ առ խաղ ընթացք է հավաքում։ «Միդլսբրոն» տանն է խաղում, և դա բացառում է այս հանդիպմանը «Տոտենհեմին» միանշանակ ֆավորիտի կարգավիճակը տալու փաստը։ «Միդլսբրոյի» կազմում խաղում են բավական փորձառու ֆուտբոլիստներ՝ Վիկտոր Վալդեսը, Ալվարո Նեգրեդոն և Սթյուարդ Դաունինգը։ Սակայն կարծում եմ, որ «Տոտենհեմն» այս մարզավիճակով պետք է հաղթի առաջնության նորեկին։ Թիմն իր կազմում ունի բավական բարձրակարգ կատարողներ։ Հանդիպումը վնասվածքի պատճառով բաց կթողնի լոնդոնյան ակումբի հարձակման գծի առաջատար Հարի Քեյնը։ Ֆուտբոլիստների կարգերի տարբերությունը կազդի այս հանդիպման ելքի վրա։ 2,00 գործակցով՝ «Տոտենհեմի» հաղթանակ։

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, վեցերորդ տուր
18:00/24 սպտ
«Միդլսբրո» - «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ