Սպորտային խաղադրույքներ. «Տոտենհեմն» ու «Լիվերպուլը» կապահովեն ուիքենդի գոլառատ սկիզբը
Կարելի է վստահ ասել, որ անցել են այն ժամանակները, երբ «Լիվերպուլը» յուրաքանչյուր խաղում մեկ-երկու գոլից ավել խփել չի կարողանում: Յուրգեն Կլոպի կառուցած թիմում շեշտը դրված է հարձակման գծի վրա (3 խաղում՝ 9 գոլ), ինչն ավելի տեսանելի է դարձնում պաշտպանությունում ունեցած բացերը: Գերմանացի մասնագետը ոչ մի կերպ չի կարողանում ազատվել Սիմոն Մինյոլեից, քանի որ վնասվածքի պատճառով դեռևս խաղալուն պատրաստ չէ Լորիս Կարիուսը: Իսկ բելգիացին արդեն հասկացնել է տվել, որ մերսիսայդցիներին այլևս չի կարող օգտակար լինել:
Հարձակման գծում հիասքանչ է գործում Սադիո Մանեն: Սենեգալցու խաղն այնքան է դուր եկել թիմի երկրպագուներին, որ նրան համարում են լավագույն տրանսֆերը Լուիս Սուարեսից հետո: «Բարնլիի» հետ խաղին Մանեն վնասվածքի պատճառով պատրաստ չէր, սակայն Լիգայի գավաթի խաղարկությունում խաղաց ու օգնեց «Լիվերին» հաղթանակի հասնել («Բարթոնի» նկատմամբ՝ 5:0): Առաջին տուրում Կլոպի թիմը 4 գոլ խփեց «Արսենալին» 0:1 հաշվի ժամանակ և միայն պաշտպանության անփութության պատճառով երկու գոլ բաց թողեց:
Առաջիկա խաղը լիվերպուլցիներից բաց կթողնեն Կարիուսը, Օջոն, Սախոն, Գոմեսը, Լեյվան և Ջանը:
Մաուրիսիո Պոչետինոյի թիմը առաջին երկու տուրերում վաստակել է չորս միավոր՝ ոչ-ոքի խաղալով «Էվերթոնի» հետ և հաղթելով «Քրիստալ Փելասին»: Լոնդոնյան ակումբը տրանսֆերային ամռանը ակտիվ չէր: Հոլանդական ԱԶ-ից ձեռք է բերել հարձակվող Վինսենտ Յանսենին, ով նախորդ մրցաշրջանում անցկացրել է 34 խաղ ու 27 գոլ խփել: Ամռանը նման պասիվությունը լավ բանի մասին չի խոսում, քանի որ առջևում երկար մրցաշրջանն է, իսկ չթարմացված ու անփոփոխ կազմը գուցե չդիմանա նման ծանրաբեռնվածությանը:
Առաջիկա խաղին, ի դեպ, չեն մասնակցի Ուգո Լյորիսն ու որակազրկված Մուսա Դեմբելեն: Ֆրանսիացին համարվում է մեր օրերի լավագույն դարպասապահներից մեկը, ասել է, թե նրա բացակայությունը մեծ կորուստ է լոնդոնցիների համար:
Ակնկալում եմ գոլառատ ֆուտբոլ: «Լիվերպուլի» պաշտպանությունը խոցելի է, ինչից հաճույքով կօգտվեն «Տոտենհեմի» հարձակվողները՝ ի դեմս Էրիկսենի, Քեյնի, Լամելայի և Յանսենի: Մյուս կողմից՝ Վորմի դարպասին լուրջ կսպառնան Սթարիջը, Մանեն, Ֆիրմինոն և Կոուտինյոն: Ընտրում եմ «տոտալ շատ 2.5 գոլ» խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: