Սպորտային խաղադրույքներ. «Տոտենհեմ» — «Սանդերլենդ». թիմերը կփոխանակվեն գոլերով, բայց կհաղթեն տանտերերը

16:45, 16 հնվ 2016
«Տոտենհեմը» կրկին տանն է խաղում, այս անգամ մրցակիցը «Սանդերլենդն» է: «Խթանները» երկրորդ անընդմեջ պարտություն իրենց թույլ տալ չեն կարող: 

21 տուրերից հետո «Տոտենհեմը» ընթանում է 4-րդ հորիզոնականում՝ առաջատարներ «Լեսթերին» ու «Արսենալին» զիջելով 7 միավոր: Վերջին տուրի «Լեսթերի» (0:1) հետ խաղում թիմը գոլ բաց թողեց վերջին 10 րոպեներին եւ ինքն իրեն զրկեց շատ կարեւոր միավորներից: «Տոտենհեմին» հարկավոր է անպայման հաղթել 18-րդ հորիզոնականում ընթացող «Սանդերլենդին», այլապես Մաուրիսիո Պոչետինոյի թիմը ավելի ետ կմնա լավագույն եռյակից:

Չնայած մրցակցի ահեղությանը՝ «Սանդերլենդը» չի պատրաստվում հանձնվել: Սեմ Էլարդայսի թիմը վերջին 3 խաղերում 2 հաղթանակ է տարել ու խփել 8 գնդակ: «Սուոնսիի» հետ վերջին խաղում հեթ-տրիկ ձեւակերպեց Ջերմեյն Դեֆոն, ով նախկինում հանդես է եկել «Տոտենհեմում»:

Այս խաղում վիճակագրությունը «խթանների» կողմն է: Թիմերի միջեւ առաջնությունում կայացած վերջին 11 խաղերում 8 անգամ հաղթել է «Տոտենհեմը», եւս 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:

Սակայն ամեն ինչ միանշանակ չէ «Տոտենհեմի» համար: Եթե առաջնության առաջին 8 տնային խաղերում թիմը պարտություն չէր կրել (4 հաղթանակ, 4 ոչ-ոքի), ապա սեփական հարկի տակ վերջին 3 խաղերում թիմը միանգամից 2 պարտություն է կրել («Լեսթերից» ու «Նյուքասլից») ու տարել 1 հաղթանակ:

Այս խաղում 3,20 գործակցով խաղադրույք եմ կատարում, որ ««Տոտենհեմը կհաղթի եւ թիմերը կփոխանակվեն գոլերով»:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 22-րդ տուր
16:45/16 հնվ
«Տոտենհեմ» - «Սանդերլենդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ