Սպորտային խաղադրույքներ. «Տոտենհեմ» — «Լեսթեր». գոլառատ հանդիպում չի սպասվում

20:00, 10 հնվ 2016
Անգլիայի գավաթի 1/32-րդ եզրափակչում այսօր կխաղան «Տոտենհեմն» ու «Լեսթերը»: Հանդիպումը կկայանա Լոնդոնում եւ չի խոստանում լինել գոլառատ:

«Տոտենհեմն» ու «Լեսթերը» Պրեմիեր լիգայի շրջանակներում այս տարի արդեն հանդիպել են: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Գոլերի հեղինակներ են դարձել Մահրեզն ու Ալլին: Ստացվում է, որ թիմերը շուտով իրար հետ 2 անընդմեջ խաղ են անցկացնելու՝ այսօր Անգլիայի գավաթում, իսկ հունվարի 13-ին առաջնությունում :

Ե՛վ «Տոտենհեմը», և «Լեսթերը» ամբողջությամբ կենտրոնացած են Անգլիայի առաջնությունում իրենց խնդիրները լուծելու վրա, հետևաբար գավաթային խաղը նրանց համար առաջնային նշանակություն չունի:

Վիճակագրությունն ասում է, որ այս թիմերի միջեւ հանդիպումների ժամանակ շատ գոլեր են լինում: Լոնդոնում կայացած վերջին 6 խաղում միջինը մեկ խաղում 2,5-ից շատ գոլ է խփվել: Բայց կարծում եմ, որ այսօրվա խաղում ամենաշատը 2 գոլ կգրանցվի: Առաջին՝ թիմերը կնախընտրեն ուժերը պահել առաջնության խաղի համար, որտեղ միավորները ավելի կարեւոր են: Երկրորդ՝ հարցականի տակ է «Լեսթերի» լավագույն ռմբարկու Ջեյմի Վարդիի մասնասկցության հարցը: Երրորդ՝ «Լեսթերը» վաղուց գոլ չի խփել: Երեք խաղ շարունակ Կլաուդիո Ռանյերիի թիմը չի կարողանում գոլ խփել:

Իմ խաղադրույքը Անգլիայի գավաթի 1/32-րդ եզրափակչի «Տոտենհեմ» — «Լեսթեր» հանդիպման վերաբերյալ — 2,00 գործակցով տոտալ 2,5 գնդակից քիչ:

Օրդինար: Պարտված
Անգլիայի գավաթ. 1/32 եզրափակիչ
20:00/10 հնվ
«Տոտենհեմ» - «Լեսթեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ