Սպորտային խաղադրույքներ. «Տոտենհեմ» — «Լեսթեր». երկու թիմերն էլ գոլ կխփեն

18:00, 29 հկտ 2016
Վաղն ԱՊԼ-ի 10-րդ տուրի շրջանակներում կհանդիպեն «Տոտենհեմն» ու «Լեսթերը»։ Բուքմեյքերների Ռեյտինգը կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ կկարողանան աչքի ընկնել։ 

«Տոտենհեմը» երեք ոչ-ոքիներից հետո Անգլիայի լիգայի գավաթում պարտություն կրեց «Լիվերպուլից»։ Առջևում «Լեսթերի», «Բայերի» և «Արսենալի» հետ հանդիպումներն են։ Պոչետինոյի թիմը 9 տուրերից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։

«Լեսթերը» պահպանում է լավ մարզավիճակը։ ԱՊԼ-ի վերջին տուրում Ռանիերիի թիմը տանը 3։1 հաշվով հաջողության է հասել «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։ Հիմա մրցակիցն ավելի լուրջ է։

Լոնդոնյան ակումբից խաղին չեն մասնակցի Մուսա Սիսոկոն, Տոբի Ալդերվեյրելդն ու Հարի Քեյնը։ Բոլորն առաջատար ֆուտբոլիստներ են։ «Լեսթերից» կբացակայեն Մենդին և Քինգը։

Դժվար է նշել այս դիմակայության հաղթողի հավակնորդին։ Սակայն կարելի է ենթադրել, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն։ «Տոտենհեմը» տանն է խաղում, ունի ֆանտաստիկ հարձակվողական խումբ, մրցակիցն էլ պաշտպանությունում խնդիրներ ունի։ Իսկ ահա «Լեսթերի» ուժեղ կողմը հենց հարձակման գիծն է՝ Վարդի, Սիլիմանի, Մահրեզ, Մուսա։ Այնպես որ, առաջարկում ենք ընտրել «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը։

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 10-րդ տուր
18:00/29 հկտ
«Տոտենհեմ» - «Լեսթեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ