Սպորտային խաղադրույքներ. «Սուոնսի» — «Ուոթֆորդ». երկու թիմերն էլ գոլ կխփեն

00:00, 19 հնվ 2016
Անգլիայի առաջնության 22-րդ տուրը փակում է «Սուոնսի» — «Ուոթֆորդ» հանդիպումը: Այս խաղում առաջարկում եմ ուշադրություն դարձնել «երկուսն էլ կխփեն» խաղադրույքի վրա:

«Ուոթֆորդը» Կիկե Ֆլորեսի ղեկավարությամբ վերջերս մի փոքր «արգելակել» է: Թիմը նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբի 4 խաղից բաղկացած հաղթանակների շարք ունեցավ, այնուհետև իսպանացի մասնագետի սաները 2:2 խաղացին «Չելսիի» դեմ, ինչին հաջորդեցին 3 անընդմեջ պարտություններ: «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ հավասար ոտք մեկնել «Ուոթֆորդին» դեռ չի հաջողվում:

«Սուոնսիի» գործերն այնքան էլ լավ չեն դասավորվում: Երեկ հայտնի դարձավ, որ մինչև մրցաշրջանի ավարտը թիմը Կերտիսի հետ կգլխավորի նաև իտալացի մասնագետ Ֆրանչեսկո Գվիդոլինը: Տեսնենք, թե ինչ կստացվի այս ամենից: «Սուոնսին» վերջին 5 խաղերից երեքում պարտություն է կրել (ներառյալ Գավաթը), մեկական անգամ էլ հաղթել և ոչ-ոքի է խաղացել:

2000 թվականի մայիսից սկսած «Ուոթֆորդը» 4 խաղ անընդմեջ չի պարտվել: Սեփական դաշտում «Սուոնսին» այնքան էլ հաջող հանդես չի գալիս՝ 4 պարտություն, 4 ոչ-ոքի և 2 հաղթանակ, որոնք թիմը տարել է օգոստոսին:

Այս խաղում 2,00 գործակցով խաղադրույք կկատարեմ «երկուսն էլ կխփեն» տարբերակի վրա: «Սուոնսին» նոր գլխավոր մարզիչ ունի, ինչը լրացուցիչ մոտիվացիա է թիմի ֆուտբոլիստների համար: Թիմը պարզապես պարտավոր է 3 անընդմեջ պարտություններից հետո գոլ խփել:

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա, 22-րդ տուր
00:00/19 հնվ
«Սուոնսի» - «Ուոթֆորդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ