Սպորտային խաղադրույքներ. «Սուոնսի» — «Լիվերպուլ». թիմերը կփոխանակվեն գոլերով
«Սուոնսին» այդքան էլ հաջող չի սկսել մրցաշրջանը։ Ֆրանչեսկո Գվիդոլինի գլխավորումից հետո այս թիմում շատ փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն դրանք դեռ իրենց արդյունքը չեն տվել։ Սակայն ուելսյան ակումբի բախտը չի բերել, քանզի Պրեմիեր լիգայի վերջին չորս տուրերում այն հանդիպել է «Լեսթերի», «Չելսիի» և «Սիթիի» հետ, ու բոլոր այդ խաղերում պարտվել է։ Բայց բոլոր այդ գերակումբների հետ խաղերում «Սուոնսին» գոլ է խփել, ինչը խոսում է թիմի հարձակվողական խաղի մասին։ Հիմա հերթական անգամ կխաղա թոփ ակումբի հետ
«Լիվերպուլը» ֆանտաստիկ մարզավիճակում է։ Կլոպի թիմը «Տոտենհեմի» հետ արտագնա ոչ-ոքիից հետո ԱՊԼ-ում երեք անընդմեջ հաղթանակ է տարել։ Այդ խաղերում «Լիվերպուլը» 11 գոլ է խփել։ Այն ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է և առաջին տեղում գտնվող «Սիթիից» հետ է մնում 5 միավորով։
«Սուոնսիից» խաղը բաց կթողնեն Նաթան Դայերն ու Ֆեդերիկո Ֆերնանդեսը։ Իսկ ահա «Լիվերպուլը» վերջին մի քանի ամիսների համեմատ վերջապես գրեթե ամբողջական կազմ ունի։ Խաղին չի մասնակցի միայն Մամադու Սախոն։
Երկու թիմերն էլ հարձակվողական ֆուտբոլ են դավանում, ինչն ապացուցում է վիճակագրությունը։ «Լիվերպուլի» հարձակման գիծը ֆանտաստիկ է, իսկ «Սուոնսին» վերջին խաղերում ցույց է տվել, որ գոնե գոլ խփել կարողանում է։ Այդ պատճառով առաջարկում են խաղադրույք կատարել «երկու թիմերն էլ գոլ կխփեն» տարբերակի վրա։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: