Սպորտային խաղադրույքներ. «Շիրակն» ուժեղ կգտնվի «Փյունիկից»

17:00, 08 մյս 2016
Խաղում է
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի կենտրոնական խաղի շրջանակներում Գյումրիի «Շիրակը» կհյուրընկալի Երեւանի «Փյունիկին»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ Վարդան Բիչախչյանի թիմը հերթական հաղթանակը կտոնի եւ կամրապնդվի երկրորդ հորիզոնականում:

2015/16 թթ. մրցաշրջանը մոտենում է ավարտին, եւ մրցաշարային աղյուսակի վերնամասում տեղ զբաղեցնելու պայքարը գնալով սրվում է: Գյումրին ներկայացնող ակումբը 7 հանդիպում անընդմեջ անպարտելի մնալու շնորհիվ 42 միավորով բարձրացել է երկրորդ հորիզոնական: Առաջնության չեմպիոն դառնալու շանսերը մշուշոտ են, քանի որ առաջատար «Ալաշկերտը» յոթ միավոր է գերազանցում «Շիրակին» եւ դժվար թե երեք խաղում չկարողանա նույնքան միավոր վաստակել: «Փյունիկն» ունի 40 միավոր եւ առաջիկա խաղում հաղթելու դեպքում կվերադառնա երկրորդ տեղ:

Աշնանային հատվածում այս թիմերի միջեւ կայացած երկու խաղերում էլ փյունիկցիները հաղթել են չոր հաշվով: Սեփական դաշտում՝ 3:0, հյուրընկալվելիս՝ 2:0: Երրորդ շրջանի խաղում «Շիրակը» մոտ էր արտագնա հաղթանակի, բայց խաղավարտից երկու րոպե առաջ Դավիթ Մանոյանի տուգանային հարվածը մեկ միավոր փրկեց երեւանյան թիմի համար: Առհասարակ, Վարդան Բիչախչյանի ֆուտբոլիստները «Փյունիկի» դեմ նախորդ 8 խաղերից վեցում պարտվել են, երկուսն ավարտել ոչ-ոքի:

Ընդհանրապես, Գյումրին ներկայացնող ֆուտբոլիստները հիանալի երրորդ շրջան են անցկացրել. 10 խաղում գյումրեցիները 30 հնարավորից վաստակել են 21 միավոր: Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում հյուրերն իրենց ակտիվում 10 միավոր պակաս ունեն:

Նախորդ տուրում «Շիրակը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով ջախջախեց «Միկային»: Իսկ երեւանյան թիմը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Արարատի» հետ: Պետք է նշել նաեւ, որ «Փյունիկը» չի հաղթել Հայաստանի առաջնության վերջին վեց խաղերում:

Հաշվի առնելով նաեւ թիմերի մարզավիճակները՝ խաղադրույք եմ կատարում տանտերերի հաղթանակի վրա:

Օրդինար: Պարտված
Բարձրագույն խումբ, 25-րդ տուր
17:00/8 մյս
«Շիրակ» - «Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ