Սպորտային խաղադրույքներ. «Շիրակ» — «Ալաշկերտ». Տանտերերը չեն պարտվի

16:30, 04 օգս 2017
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային տուրում Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում կհյուրընկալի երկրի գործող չեմպիոն «Ալաշկերտին»: Մենք առաջարկում ենք խաղադրույք կատարել, որ տան տերերը չեն պարտվի այս խաղում:

Գյումրիի «Շիրակը» ամենևին էլ վատ մրցաշրջան չանցկացրեց անցած տարի: Թիմը նվաճեց Հայաստանի գավաթը` եզրափակչում 3:0 հաշվով հաղթելով «Փյունիկին»: Եվրոպա լիգայի որակավորման խաղերում «Շիրակը» հիմնովին ձախողվեց: Թիմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կորցրեց իր հիմնական առաջատարներից մեկին` Վահան Բիչախչյանին, ով տեղափոխվեց «Ժիլինա»: Վերջինս էլ հենց փայլել էր վերը նշված գավաթային եզրափակչում:

Ինչ վերաբերում է «Ալաշկերտին», ապա թիմը պաշտպանեց չեմպիոնական կոչումը և բավականին հաջող հանդես եկավ նաև Չեմպիոնների լիգայի որակավորման խաղերում, ոտքի հանեց ամբողջ հայ ժողովրդին և մի քանի օր բոլորս հավատում էինք այդ ֆանտաստիկ հեքիաթին, որը ցավոք այդքան շուտ ավարտվեց: «Բատեի» դեմ կայացած երկրորդ խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշեց, որ թիմի մոտ որոշակի հոգնածություն կա կապված Չեմպիոնների լիգայի խաղերի հետ, իսկ առաջնության մեկնարկը սարերի հետևում չէ:

Կարծում եմ, որ «Ալաշկերտի» ոչ լիովին հանգստանալը և գյումրեցի երկրպագուների աջակցությունը կնպաստի նրան, որ այսօրվա խաղում «Շիրակը» գոնե չի պարտվի, ինչի համար սահմանված է 2.11 գործակից:

Օրդինար: Հաղթած
Հայաստանի բարձրագույն խումբ
16:30/4 օգս
«Շիրակ» - «Ալաշկերտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ