Սպորտային խաղադրույքներ. «Սելթիկն» ու «Մանչեսթեր Սիթին» կփոխանակվեն գոլերով
«Սելթիկը» ՉԼ-ի առաջին խաղում հյուրընկալվելիս 0:7 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Բարսելոնայից», իսկ «Սիթին» տանը 4 անպատասխան գնդակ ուղարկեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասը:
«Մանչեսթեր Սիթին» հրաշալի տեմպ է հավաքել: Գվարդիոլայի թիմը ԱՊԼ-ի մեկնարկային 6 տուրերում նույնքան հաղթանակ է տարել: «Քաղաքաբնակներին» կանգնեցնելը չափազանց բարդ կլինի:
«Սելթիկը» Եվրոպայի ամենատնային թիմերից մեկն է: Շոտլանդացիները սեփական հարկի տակ միշտ, գրեթե միշտ գոլ են խփում: Բրենդան Ռոջերսի թիմը վերջին անգամ «Սելթիկ Պարկ» մարզադաշտն առանց խփած գոլի լքել է մարտի 2-ին՝ ներքին առաջնության «Դունդեի» դեմ խաղում: «Սելթիկ Պարկը» մրցակիցների համար ամենաբարդ մարզադաշտերից մեկն է: Աջակցությունն ու տիրող մթնոլորտը այստեղ աննկարագրելի է: Ֆուտբոլասերները լավ են հիշում «Սելթիկի»՝ «Բարսայի» դեմ 2012թ. տարած պատմական տնային հաղթանակը (2:1):
Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն — Այո» խաղադրույքը: «Սելթիկը» սեփական հարկի տակ անկախ ամեն ինչից 1 գնդակ կուղարկի Բրավոյի դարպասը, իսկ «Սիթին», շնորհիվ իր հզոր հարձակման գծի ու թիմային խաղի, անկասկած, կարող է պատասխանել: Գործակիցը 1,79 է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: