Սպորտային խաղադրույքներ. «Սելթիկն» ու «Մանչեսթեր Սիթին» կփոխանակվեն գոլերով
«Մանչեսթեր Սիթին» հիասքանչ մարզավիճակում է: Առաջնության մեկնարկային 6 տուրերում թիմը նույնքան հաղթանակ է տարել և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Բացի այդ, Պեպի թիմը գեղեցիկ ֆուտբոլ է խաղում, ինչը դուրեկան է երկրպագուների համար: «Սիթին», ընդհանուր առմամբ, թարմ տեսք ունի և ոչ մի պատճառ չկա, որ առաջիկայում թիմի խաղն անկում կապրի:
Ճիշտ է՝ «քաղաքաբնակները» շաբաթվա ընթացքում տհաճ նորություն ունեցան: Վնասվածքի պատճառով մեկ ամիս բաց կթողնի Կեվին Դե Բրույնեն, ում համար մրցաշրջանի մեկնարկը շատ լավ էր դասավորվել, և բելգիացին իր գոլերով ու գոլային փոխանցումներով մեծ օգուտ էր տալիս թիմին: Այդուհանդերձ չեմ կարծում, որ առանց բելգիացու «Սիթիի» գործերը հարձակման գծում սկսեն վատ ընթանալ: Կա Ագուերոն, ով Չեմպիոնների լիգայի առաջին տուրում հեթ-տրիկ ձևակերպեց, ով չնայած առաջնությունում երկու խաղ բաց թողնելուն, մնացած չորս խաղերում հինգ գոլ է խփել: Ընդհանրապես Գվարդիոլայի գլխավորությամբ Ագուերոն սկսել է ավելի ճկուն ու արդյունավետ գործել, ինչը շատ կօգնի թիմին և անձամբ խաղացողին բարելավելու վիճակագրությունը և ինչու չէ, վերջապես խառնվելու «Ոսկե գնդակի» համար պայքարին: Մրցաշրջանի մեկնարկում իրենց լավ են դրսևորում նաև Կելեչի Իհենաչոն և Ռահիմ Սթերլինգը: Հետևաբար դժվար թե «Սիթին» խնդիրներ ունենա հարձակման գծում, ընդ որում այն թիմի դեմ, որը խնդիրներ ունի պաշտպանությունում և առաջին տուրում միանգամից 7 գնդակ բաց թողեց «Բարսելոնայից»:
Սակայն «Սիթին» ևս խնդիրներ ունի պաշտպանությունում: Դեռևս այդքան էլ վստահ չի գործում թիմի նորեկ դարպասապահ Կլաուդիո Բրավոն, բացի այդ, զգացնել է տալիս Վենսան Կոմպանիի բացակայությունը: Բելգիացու առկայությամբ մյուս ֆուտբոլիստներն իրենց ապահով են զգում: «Սելթիկը» խաղացող թիմ է, իսկ սեփական հարկի տակ վտանգավոր մրցակից է ցանկացած ակումբի համար: Լեփ-լեցուն տրիբունաների ներքո շոտլանդացիները կարող են առնվազն մեկ գնդակ խփել: Այդ պատճառով կարծում եմ, որ թիմերը կփոխանակվեն գոլերով, սակայն այդուհանդերձ մնում եմ այն կարծիքին, որ «Սիթին» կկարողանա հաղթանակ տանել Գլազգոյում: Այդտեղից էլ հետևում է երկրորդ խաղադրույքը՝ «երկու թիմերն էլ գոլ կխփեն և «Մանչեսթեր Սիթին» կհաղթի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: