Սպորտային խաղադրույքներ. «Սեւիլիա»-«Յուվենթուս». երկու թիմերը գոլ կխփեն
«Սեւիլիան» տնային խաղում փորձելու է վաստակել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր՝ միաժամանակ հույս ունենալով, որ «Բորուսիան» կպարտվի D խմբի մյուս խաղում:
«Սեւիլիան» խմբային փուլի 5 տուրերից հետո վաստակել է ընդամենը 3 միավոր և վերջին խաղում փորձելու է հաղթել «Յուվենթուսին», որպեսզի պահպանի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում հայտնվելու տեսական շանսեր: «Սեւիլիային» երկու միավորով գերազանցում է Մյոնխենգլադբախի «Բորուսիան», ում սպասվում է «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը:
Ունաի Էմերիի թիմը անկայուն ֆուտբոլ է ցուցադրում ինչպես Իսպանիայի առաջնությունում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում: Վերջին ժամանակներում կարծես հաջողվել է կայունացնել իրավիճակը ու «Սեւիլիան» վերջին 3 խաղերում չի պարտվում:
«Յուվենթուսը» 5 խաղ անընդմեջ հաղթում է: Մասնավորապես, Մասիմիլիանո Ալեգրիի թիմը հաղթել է «Միլանին», «Մանչեսթեր Սիթիին» և «Լացիոյին»՝ 5 խաղերում խփելով 10 գոլ: Լավ մարզավիճակ են հավաքել «Ծեր Սինյորայի» երկու հարձակվողները՝ Մարիո Մանջուկիչը և Պաուլո Դիբալան, որոնց հետ մրցաշրջանի մեկնարկից առաջ մեծ հույսեր էին կապում:
Վերջին 10 խաղերում «Սեւիլիան» խփել է 9 գոլ. այսինքն, միջին 1 խաղում գրեթե 1 գոլ: Հաշվի առնելով, որ «Սեւիլիային» անհրաժեշտ է հաղթել, գալիք խաղում ես ընտրում եմ «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը՝ 1.8 գործակցով:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: