Սպորտային խաղադրույքներ. «Սեւիլիա» — «Սելտա». Գամեյրոն կնպաստի տանտերերի հաղթանակին

23:30, 04 փտր 2016
Խաղում է
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում «Սեւիլիան» կհյուրընկալի «Սելտային»: Առաջարկում եմ խաղադրույք կատարել «Սեւիլիայի» հաղթանակի ու Գամեյրոյի գոլի վրա: 

Այս խաղում ֆավորիտ համարվում է «Սեւիլիան»: Թիմը 11 անընդմեջ տնային հաղթանակ է տարել, իսկ «Սելտան», եթե չհաշվենք «Աթլետիկոյի» հետ գավաթային հանդիպումները, ապա մեկնարկած տարին դեռեւս շատ վատ է անցկացնում (3 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 4 պարտություն): Ընդ որում, այդ հաղթանակները Բերիցոյի թիմը տարել է «Կադիսի» (երկու անգամ) ու «Լեւանտեի» նկատմամբ, իսկ վերջին երկու տուրերում պարտվել Իսպանիայի ընթացիկ առաջնության աութսայդերներից երկուսին՝ «Ռայո Վալյեկանոյին» ու «Լաս Պալմասին»:

Առաջիկա ութ օրերին թիմերը միմյանց միջեւ երեք անընդմեջ հանդիպում կանցկացնեն: Այս հանդիպումից հետո կիրակի նրանք եւս կհանդիպեն՝ այս անգամ «Բալաիդոս» մարզադաշտում: Հաշվի առնելով «Սելտայի» վերջին վատ ելույթները առաջնությունում՝ թիմը կձգտի բարելավել մրցաշարային գործերը, իսկ «Սեւիլիան» կփորձի այսօր ամեն ինչ անել, որպեսզի ապահովի եզրափակչի ուղեգիրը: Բացի այդ, թիմը հնարավոր է՝ ցանկություն ունենա ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի «Բարսելոնայից» (4:5) կրած պարտության համար վրեժխնդիր լինի արդեն Իսպանիայի գավաթի եզրափակչում (դժվար թե հիմա ինչ-որ մեկը լինի, ով հավատում է, որ «Բարսելոնան» եզրափակչում չի լինի):

Այս խաղում մեծ է «Սեւիլիայի» հաղթանակի հավանականությունը: Բայց այս խաղադրույքին կցանկանայի ավելացնել Գամեյրոյի գնդակը: Կոլումբիացի Կառլոս Բակկայի հեռանալուց հետո ֆրանսիացին դարձել է «Սեւիլիայի» լավագույն ռմբարկուն: Առաջնությունում նա հեղինակել է 12 գնդակ եւ պատկերացրեք, որ այդ գնդակներից տասնմեկը նա խփել է «Ռամոն Սանչես Պիսխուանում»: Հետեւաբար, մեծ է հավանականությունը նաեւ նրա, որ Գամեյրոն հերթական գոլը կխփի տանն ու կնպաստի «Սեւիլիայի» հաղթանակին:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթ. կիսաեզրափակիչ. առաջին հանդիպում
23:30/4 փտր
«Սեւիլիա» - «Սելտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ