Սպորտային խաղադրույքներ. «Սաութհեմփթոն» — «Արսենալ». Տանտերերը չեն կարողանա գոլ խփել

23:45, 26 դկտ 2015
Խաղում է

18-րդ տուրի վերջին խաղում «Սաութհեմփթոնը» կընդունի «Արսենալին», որը կփորձի հասնել «Լեսթերին» եւ ընդմիջման գնալ ԱՊԼ-ի առաջատարի կարգավիճակով:

17 տուրերից հետո «Արսենալը» 36 միավորով ընթանում է երկրորդ հորիզոնականում եւ առաջատար «Լեսթերին» զիջում է երկու միավորով: Հիանալի մարզավիճակում են թիմի առաջատարները՝ գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը եւ ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն:

Վերջին ժամանակներում «Սաութհեմփթոնը» չի ուրախացնում իր երկրպագուներին: Արդեն 6 խաղ շարունակ Ռոնալդ Կումանի թիմը չի կարողանում հաղթել: «Տոտենհեմի», «Քրիստալ Փելեսի» եւ «Սթոք Սիթիի» հետ խաղերում «սրբերը» չկարողացան գրավել մրցակիցների դարպասները, այդ պատճառով կարծում եմ, որ նրանք չեն կարողանա գոլ խփել նաեւ «Արսենալին»:

Այս մրցաշրջանում «Արսենալը» շատ լավ է գործում պաշտպանությունում եւ 17 խաղերում բաց է թողել ընդամենը 14 գոլ («Տոտենհեմի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկտեղ՝ սա լավագույն արդյունքն է առաջնությունում), այդ պատճառով «Սաութհեմփթոնի» հետ խաղում 3,40 գործակցով խաղադրույք եմ կատարում, որ միայն «զինագործները» գոլ կխփեն:

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր-լիգա 2015/16
23:45/26 դկտ
«Սաութհեմփթոն» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Իմ կարծիքով, եւս մեկ լավ խաղադրույք է «Արսենալի» հաղթանակը եւ Ժիրուի գոլը` նույն 3,40 գործակցով: «Սաութհեմփթոնի» հետ խաղում ֆրանսիացու համար ավելի հեշտ կլինի, քան «Մանչեսթեր Սիթիի»: «Արսենալի» գլխավոր ասիստենտը՝ Օզիլը, գտնվում է հիանալի մարզավիճակում, այդ պատճառով կարծում եմ, որ ֆրանսիացին հաստատ մեկ գոլ կխփի, ինչը նա հիասքանչ կերպով անում է արդեն 4 խաղ շարունակ:

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր-լիգա 2015/16
23:45/26 դկտ
«Սաութհեմփթոն» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ