Սպորտային խաղադրույքներ. «Սանդերլենդ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Վան Գալի թիմը կհաղթի

16:46, 13 փտր 2016
ԱՊԼ-ի հերթական տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Սանդերլենդին»: Այս խաղում առաջարկում եմ ուշադրություն դարձնել «կարմիր սատանաների» հաղթանակի խաղադրույքի վրա:

«Մանչեսթեր Յունայթեդը» խաղ առ խաղ ավելի ու ավելի է ուրախացնում իր երկրպագուներին: «Չելսիի» դեմ նախորդ խաղում (1:1) «կարմիր սատանաներին» մի քանի րոպե չբավականացրեց Լոնդոնից 3 միավորով վերադառնալու, ինչպես նաև Հիդինկի գլխավորությամբ «Չելսիին» առաջին անգամ հաղթելու համար:

Ըստ վիճակագրության, «Յունայթեդը» «Սանդերլենդի» դեմ անցկացրած վերջին 27 խաղերից քսանվեցում հաղթել է: Սեմ Էլլարդայսի թիմը 11 խաղ անընդմեջ ԱՊԼ-ում գոլ է բաց թողել և արդեն 4 խաղ անընդմեջ չի հաղթում: 25 տուրերից հետո «Սանդերլենդը» Անգլիայի առաջնությունում 49 գոլ է բաց թողել:

«Մանչեսթեր Յունայթեդը» լավ ընթացք է հավաքել: Ռունին, Մարսիալն ու Մատան լավ մարզավիճակում են և առջևի գծում եղանակ են ստեղծում: Դե Խեան, ով «Չելսիի» դեմ բազմիցս փրկեց իր թիմին, գերազանց մարզավիճակում է:

Այս հանդիպման համար 2 խաղադրույք եմ առաջարկում: Առաջինը հյուրերի հաղթանակն է, որի գործակիցը 1,80 է: Կարծում եմ, որ այս խաղում Վան Գալի թիմը պետք է հաղթի, չնայած վերջին 6 արտագնա խաղերից միայն մեկում է դա արել:

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա 2015/16
16:45/13 փտր
«Սանդերլենդ» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Երկրորդ խաղադրույքն այն է, որ միայն «Մանչեսթեր Յունայթեդը» գոլ կխփի: Այո, Դեֆոն վերջին 6 խաղում նույքան գոլ է խփել, բայց Դե Խեան հրաշքներ է գործում դարպասում: Ռիսկային տարբերակ է: 2,60 գործակցով խաղադրույք եմ կատարում այն բանի վրա, որ միայն մանչեսթերցիները գոլ կխփեն:

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա 2015/16
16:46/13 փտր
«Սանդերլենդ» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ