Սպորտային խաղադրույքներ. «Ռոստովը» խաղակեսերից մեկում առավելության կհասնի ՊՍՎ-ի նկատմամբ

22:45, 28 սպտ 2016
Խաղում է
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Ռոստովը» սեփական հարկի տակ ուժերը կչափի ՊՍՎ-ի հետ: Այս թիմերն ընդգրկված են D խմբում: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ սեփական երկրպագուների առջև խաղացող ռուսական ակումբին կհաջողվի գոնե մեկ խաղակեսում հաղթանակ տանել: 

«Օլիմպ-2» մարզադաշտում պատմական հանդիպում է կայանալու: Տեղի «Ռոստով» ակումբն առաջին անգամ այդտեղ անցկացնելու է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպում: Եվ կրկին «Ռոստովի» մրցակիցը հոլանդական ակումբ է՝ երկրի չեմպիոն ՊՍՎ-ն: Ռոստովում բոլորն են հիշում «Այաքսի» հետ պատմական հանդիպումը և հուսով են, որ իրենց թիմին կհաջողվի դրական արդյունքի հասնել նաև ՊՍՎ-ի դեմ խաղում:

Ներկայիս ՊՍՎ-ն, իհարկե, գերազանցում է «Այաքսին»: Ավելի կայուն է, կազմը շատ փոփոխության չի ենթարկվել, բայց տարբերությունը շատ մեծ չէ: ՊՍՎ-ն սեփական հարկի տակ կռիվ տվեց «Աթլետիկոյին», բայց արդյունքում պարտություն կրեց: Այժմ հոլանդական ակումբին անպայման հաղթանակ է պետք, որպեսզի գոնե ապահովի Եվրոպա լիգայում իր տեղը: Դրանից կարող է օգտվել ռուսական ակումբը, որից շատ բան չեն ակնկալում խմբային փուլում, բայց ունակ է անակնկալներ մատուցել նույնիսկ խմբային փուլում: ՊՍՎ-ն ևս արագ ֆուտբոլ խաղացող թիմ է, բայց «Ռոստովը» իր փակ ֆուտբոլով կարող է չեզոքացնել հոլանդական թիմի ֆուտբոլիստներին:

Այդ պատճառով ենթադրում եմ, որ «Ռոստովը» տանը, սեփական երկրպագուների առջև կարող է գոնե մեկ խաղակեսում հաղթանակ տանել: Գործակիցը բավականին լավն է՝ 2,07:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, D խումբ, երկրորդ տուր
22:45/28 սպտ
«Ռոստով» - ՊՍՎ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ