Սպորտային խաղադրույքներ. Ռոջեր Ֆեդերեր — Ալեքսանդր Դոլգոպոլով. Շվեյցարացին 3 սեթում հաղթանակ կտոնի

06:30, 20 հնվ 2016
Հունվարի 20-ին Australian Open-ի տղամարդկանց մենախաղերի 2-րդ շրջանում կմրցեն Ռոջեր Ֆեդերերն ու Ալեքսանդր Դոլգոպոլովը: «Բուքմեյքերների Ռեյտինգն» ընդգծում է շվեյցարացու վստահությունն ու առաջարկում է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ Ֆեդերերը 3 սեթում կհաղթի մրցակցին:

Ֆեդերերը լավ է հասկանում, որ այս մրցաշարի սկզբնական փուլերում ուժեր վատնելու իրավունք չունի, քանզի Ջոկովիչի հետ պայմանական կիսաեզրափակչում նրան առավելագույն ուժեր են հարկավոր: Սա տիտղոսի համար պայքարելու Ֆեդերերի միակ շանսն է:

Այդ պատճառով էլ նա չթուլացավ Բասիլաշվիլիի դեմ խաղում և ջախջախեց նրան (6:2, 6:1, 6:2):

Ինչ վերաբերում է Դոլգոպոլովին, ապա ուկրաինացին հաղթեց Ռիչարդաս Բերանկիսին (6:1, 3:6, 6:4, 6:2): Առաջին սեթում հաղթելուց հետո Ալեքսանդրը թուլացավ, բայց հետո հավաքվեց ու խաղն իր օգտին ավարտեց:

Թենիսիստները մինչ այս 2 անգամ են հանդիպել: Առաջին խաղում Դոլգոպոլովը մինչև վերջին գեյմը պայքար մղեց, իսկ երկրորդ դեպքում պարտվեց 6:3, 6:1 հաշվով:

Չեմ կարծում, թե Դոլգոպոլովը կարող է դիմադրել շվեյցարացի մաեստրոյին: Ֆեդերերը մեծ վստահությամբ է խաղում, նա նպատակաուղղված է հաղթանակի և փորձում է հնարավորինս արագ ավարտել խաղերը, ինչն անգամ երիտասարդ տարիներին բնորոշ չէր շվեյցարացուն: Կարելի է ասել, որ Ֆեդերերի պրագմատիզմն ու խոհեմությունը փոփոխվել են:

Օրդինար: Հաղթած
Australian Open 2016, տղամարդկանց մենախաղի 2-րդ շրջան
06:30/20 հնվ
Ռոջեր Ֆեդերեր - Ալեքսանդր Դոլգոպոլով
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ