Սպորտային խաղադրույքներ. «Ռեալը» վստահ հաղթանակ կտանի «Լեգիայի» նկատմամբ

23:45, 02 նյմ 2016
Խաղում է
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակներում «Լեգիան» սեփական հարկի տակ կընդունի մրցաշարի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»: Այս թիմերն ընդգրկված են F խմբում: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ մադրիդցիները Լեհաստանում մեծ առավելություն կունենան և կկարողանան երկու խաղակեսերում էլ հաղթանակներ տանել: 

Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը կընթանա առանց հանդիսականների, քանզի «Լեգիայի» մարզադաշտը որակազրկված է, իսկ դա նշանակում է, որ լեհական ակումբը զրկված է իր գլխավոր զենքից՝ երկրպագուների ջերմ աջակցությունից: Սեփական երկրպագուների ներքո լիովին ուրիշ «Լեգիայի» կտեսնեինք: Իհարկե, «Ռեալին» ևս անսովոր կլինի խաղալ դատարկ տրիբունաների ներքո, բայց մադրիդցիները կարգի հաշվին կկարողանան հաղթանակ տանել:

«Արքայական» ակումբում կարծես թե գործերը շտկվում են: Վերջերս 4 անընդմեջ ոչ-ոքիներից հետո Զիդանի թիմը հավաքվեց ու 5 խաղ շարունակ հաղթանակ տարավ: Կրիշտիանու Ռոնալդուի հարցում մտահոգություններ կային, պորտուգալացին երկար ժամանակ չէր կարողանում գոլ խփել, բայց «Ալավեսի» հետ վերջին խաղում կարողացավ հեթ-տրիկ ձևակերպել և դեռ մեկ 11-մետրանոց էլ չիրացրեց: Այնպես որ, և՛ պորտուգալացու, և՛ «Ռեալի» մոտ տրամադրությունը բարձր է, քանզի եթե Ռոնալդուի մոտ ամեն ինչ կարգին է, ապա «Ռեալն» անհամեմատ իրեն ավելի լավ է դրսևորում: «Սերուցքայինների» մոտ մտահոգիչ է միայն պաշտպանության հարցը, քանզի նրանք արդեն 9 խաղ շարունակ չեն կարողանում անառիկ պահել սեփական դարպասը:

«Ռեալի» կազմից այս խաղը ստիպված կլինեն բաց թողնել Պեպեն, Սերխիո Ռամոսը, Կասեմիրոն, Լուկա Մոդրիչը, հարցականի տակ է Կեյլոր Նավասի մասնակցությունը: Այդ պատճառով վստահություն չկա, որ «Ռեալը» կկարողանա «չոր» հաշվով հաղթանակ տանել նույնիսկ խմբի հետնապահ «Լեգիայի» նկատմամբ: Դրա համար էլ խորհուրդ եմ տալիս 1,88 գործակցով խաղադրույք կատարել այն բանի վրա, որ «Ռեալը» երկու խաղակեսերում էլ կհաղթի: Հիանալի մարզավիճակում է Ալվարո Մորատան, սկսել է ամեն խաղում գոլ խփել, դրան գումարած՝ BBC եռյակը ու հիանալի հարձակվողական կիսապաշտպանները, ովքեր ինչ վիճակում էլ լինեն, կարող են այսպիսի թիմերի դեմ խաղերում իրենց ակումբին օգուտ տալ:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր
23:45/2 նյմ
«Լեգիա» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ