Սպորտային խաղադրույքներ. «Ռեալը» նվազագույնը 3 գոլ կխփի «Ֆուենլաբրադային»

23:30, 26 հկտ 2017
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի Սեգունդա Բ-ն ներկայացնող «Ֆուենլաբրադային»: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ Զիդանի թիմը նվազագույնը 3 գոլ կխփի:

Ավելորդ է նշել, որ «Ռեալն» այս հանդիպման բացահայտ ֆավորիտն է, թեպետ մադրիդցիները կխաղան կիսապահեստային կազմով: Այնուամենայնիվ, նախորդ մրցաշրջանում շատերի կարծիքով Զիդանի 2-րդ կազմն ավելի հարձակվողական ու գեղեցիկ ֆուտբոլ էր խաղում, քան առաջինը: Մադրիդցիների մի շարք ֆուտբոլիստներ հանգստի հնարավորություն են ստացել, այդ թվում նաև Ռոնալդուն ու Ռամոսը:

Ֆուենլաբրադայում տոն է, քանի որ քաղաքի համանուն թիմը սեփական հարկի տակ ընդունելու է Եվրոպայի և Իսպանիայի գործող չեմպիոնին: «Ֆուենլաբրադայի» գործերը Սեգունդա Բ-ում վատ չեն ընթանում: Անտոնիո Կալդերոնի թիմը 10-րդ տուրից հետո 23 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

Կարգերի տարբերությունն ակնհայտ է: Ցանկության դեպքում «Ռեալը» կարող է խփել այնքան, որքան ցանկանա: Նվազագույնը 3 գնդակ «սերուցքայիններն» ամենայն հավանականությամբ կխփեն, հնարավոր է, որ ավելի շատ էլ: Առաջարկում ենք վերադարձի հնարավորությամբ «Թիմ 2: ՏՇ (3) գոլ» խաղադրույքը: Գործակիցը Vivaro-ում 1,73 է:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ, առաջին խաղ
23:30/26 հկտ
«Ֆուենլաբրադա» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ