Սպորտային խաղադրույքներ. «Ռեալը» գոլառատ խաղում կհաղթի «Լաս Պալմասին»
Խաղալու են լավ մարզավիճակում գտնվող «Լաս Պալմասն» ու առաջնության առաջատար «Ռեալը»։ «Լաս Պալմասը» շատ վստահ սկսեց մրցաշրջանը՝ առաջին երկու տուրերում տանելով ջախջախիչ հաղթանակներ։ 3-րդ տուրում թիմը հանդիպման ընթացքում հաղթում էր «Սևիլիային», սակայն վերջին րոպեներին պաշտպանի կարմիր քարտ ստանալու պատճառով կորցրեց հավասարակշռությունն ու 1։2 հաշվով պարտվեց անդալուսյան ակումբին։ Մյուս տուրերից մեկում թիմը հաղթել է, իսկ երկրորդում ջախջախիչ պարտություն կրել «Ռեալ Սոսյեդադից»։ Քեյվին-Պրինս Բոատենգի և Մարկո Լիվայայի գալուց հետո «Լաս Պալմասը» բավական ուժեղացել է։
Առաջին չորս հաղթական տուրերից հետո սպասվում էր, որը «Ռեալը» տանն առավելության կհասնի «Վիլյառեալի» նկատմամբ։ Սակայն Զիդանի թիմը ոչ-ոքի խաղաց, բայց, այնուամենայնիվ շարունակում է գլխավորել Պրիմերայի մրցաշարային աղյուսակը։ Վնասվածքից հետո BBC եռյակը վատ մարզավիճակում է, ինչը նկատելի էր «դեղին սուզանավի» հետ խաղում։ Հարցականի տակ է Մարսելոյի և Մոդրիչի մասնակցությունը։ Հատկապես, խորվաթ ֆուտբոլիստի կորուստը կարող է լրջորեն ազդել «Ռեալի» խաղի վրա, քանզի «Վիլյառեալի» դեմ զգացվում էր կիսապաշտպանության առաջատարի բացակայությունը։ Սակայն կարծում եմ, որ «Վիլյառեալի» հետ խաղից հետո Զիդանը համապատասխան հետևություններ կանի, իսկ BBC եռյակն արդեն որոշակի մարզավիճակ հավաքած կլինի, և «Ռեալը» կկարողանա հաղթել։ Բայց նաև կարծում եմ, որ հանդիպումը գոլառատ կստացվի, քանզի երկու թիմերն էլ հարձակվողական ֆուտբոլ են ցուցադրում։ «Լաս Պալմասը» հինգ տուրում 12 գոլ է խփել, դե իսկ մադրիդյան ակումբը ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ։
Այդ պատճառով ընտրում եմ ««Ռեալի» հաղթանակ և գոլերը տոտալ 2,5-ից շատ» խաղադրույքը։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: