Սպորտային խաղադրույքներ. «Ռայո Վալյեկանո» — «Աթլետիկո». Գոլառատ հանդիպում չի սպասվում

01:05, 07 հնվ 2016
Սևիլիական և կատալոնական դերբիներից բացի Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակներում մեզ ևս մեկ դերբի է սպասվում՝ մադրիդյան դերբին: «Ռայո Վալյեկանոն» ու «Աթլետիկոն» միմյանց միջև կվիճարկեն 1/4 եզրափակչի ուղեգիրը:

Գոլառատ հանդիպում չեմ ակնկալում:

«Աթլետիկոն» ամենաքիչն է բաց թողնում Իսպանիայում: Սիմեոնեի թիմին գոլ խփելու համար պետք է մի լավ տանջվել: Զարմանալի չէ, որ անգամ «Ռեալն» ու «Բարսելոնան» են «աթլետներից» շատ բաց թողել:

Ինչ վերաբերում է «Ռայոյին», ապա թիմը հիմա Իսպանիայի գավաթի մասին մտածելու ժամանակ չունի: «Ռայոն» կռվում է Լա լիգայում տեղը պահպանելու համար և գործնականում չի կարող պայքարել 2 ճակատով, քանի որ ուժերը չեն հերիքի:

Թիմերը վերջերս են հանդիպել Պրիմերայում՝ կրկին «Ռայոյի» ստադիոնում: Ամեն ինչ գնում էր գոլազուրկ ոչ-ոքիի, բայց խաղավերջում «Աթլետիկոյի» ֆուտբոլիստներն ապացուցեցին իրենց ավելի բարձր կարգը: Կորեայի և Գրիզմանի գոլերը՝ համապատասխանաբար 88-րդ և 90-րդ րոպեներին, հյուրերին դժվարին հաղթանակ պարգևեցին:

Հազիվ թե գավաթային հանդիպումը հարուստ լինի գոլերով: Այն, որ «Ռայոն» գոլ կխփի, մեծ կասկածի տեղիք է տալիս, քանի որ Սիմեոնեի թիմն ավելի քան վստահ է պաշտպանվում: Հյուրերն իրենց հերթին շատ չեն խփում: Առաջնությունում «Աթլետիկոն» միջինը մեկ խաղում 1.5-ից քիչ գոլ է խփում: Շատ հնարավոր է, որ Սիմեոնեն հիմնական կազմի մի շարք խաղացողների հանգստի հնարավորություն տա:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթ, 1/2 եզրափակիչ 1-ին հանդիպում
01:05/7 հնվ
«Ռայո Վալյեկանո» — «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ