Սպորտային խաղադրույքներ. «Քրիստալ Փելաս» — «Չելսի». Հյուրերը կհաղթեն
«Չելսին» դեռևս Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հատվածում է, բայց միևնույն է, «արծիվների» դեմ խաղում ֆավորիտը հենց նրանք են: «Քրիստալ Փելասը» «Չելսիից» 11 միավոր ավել է հավաքել: Հնարավոր է, որ այս մրցակցությունում պատկերն այլ լիներ, եթե Ալան Պարդյուի թիմում մեծ կորուստներ չլինեին: Կիսապաշտպանության առաջատար Կաբայը որակազրկված է, իսկ Բոլասյեն, Վիկհեմը, Գեյլն ու Սաքոն վնասվածքներ ունեն: Պետք է փակել այդ բացերը: Եթե հաշվի առնենք, որ հյուրընկալվելիս «Քրիստալ Փելասն» ավելի լավ է խաղում, քան սեփական դաշտում, ապա «Սելհերսթ Պարկ» այցելած երկրպագուները պետք է որ անհանգիստ լինեն: Վերջին 2 ոչ-ոքիներից հետո «Չելսին» ամեն ինչ կանի, որպեսզի այս անգամ հաղթի մրցակցին: Կարծում եմ, որ Գուս Հիդինկը կգտնի «Քրիստալ Փելասին» հաղթելու եղանակը: Որակազրկումից հետո Դիեգո Կոստան խաղադաշտ է վերադարձել: «Չելսին» կարծես թե վերադառնում է իր նախկին մարզավիճակին, իսկ «Քրիստալ Փելասն» առանց իր առաջատար խաղացողների դժվար թե կարողանա դիմակայել լոնդոնցիներին: Խաղադրույք եմ կատարում «Չելսիի» հաղթանակի վրա:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: