Սպորտային խաղադրույքներ. «ՊՍԺ»-ն արդյունավետ խաղում կհաղթի «Լյուդոգորեցին»

22:45, 28 սպտ 2016
Խաղում է
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում «Լյուդոգորեցը» տանը կխաղա «ՊՍԺ»-ի հետ: Այս թիմերն ընդգրկված են A խմբում: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ արդյունավետ խաղում հաղթանակ կտանի Ֆրանսիայի չեմպիոնը: 

«ՊՍԺ»-ն այդքան էլ լավ չի մեկնարկել մրցաշրջանը: Առաջնությունում 7 խաղերից հետո թիմը վաստակել է 13 միավոր ու զբաղեցնում է իրեն ոչ սովոր 4-րդ հորիզոնականը, իսկ Չեմպիոնների լիգայի առաջին տուրում տանը ոչ-ոքի խաղաց «Արսենալի» հետ՝ ունենալով բազմաթիվ գոլային պահեր:

Այժմ պետք է շտկել իրավիճակը Չեմպիոնների լիգայում: Մրցակիցը բուլղարական «Լյուդոգորեցն» է: Մարտական թիմ է, որը պատրաստ է ցանկացած ակումբի կռիվ տալ: «Լյուդոգորեցը» տանը բավական արդյունավետ է գործում՝ վերջին 10 խաղերում թիմը 23 գոլ է խփել: Իհարկե, Բուլղարիայի չեմպիոնին հանդիպած թիմերն անհամեմատելի են «ՊՍԺ»-ի հետ, բայց փարիզյան թիմի պաշտպանությունում խնդիրներ կան, և «Լյուդոգորեցը» կարող է սեփական հարկի տակ գրավել հյուրերի դարպասը:

Դե իսկ «ՊՍԺ»-ն էլ այլ ելք չունի քան հաղթելն է: Քանզի «Լյուդոգորեցում» ևս խնդիրներ կան պաշտպանությունում, այդ պատճառով կարծում եմ, որ Էմերիի թիմը նվազագույնը երկու գնդակ կխփի: Հետևաբար կարելի է ենթադրել, որ արդյունավետ խաղ կլինի, որում «ՊՍԺ»-ն հաղթանակ կտանի: Այդ պատճառով առաջարկում եմ «ՊՍԺ»-ի հաղթանակ և տոտալ 2,5 գոլից շատ խաղադրույքը:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
22:45/28 սպտ
«Լյուդոգորեց» - «ՊՍԺ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ