Սպորտային խաղադրույքներ. ՊՍԺ — «Չելսի». Իբրահիմովիչը գոլ կխփի

23:45, 16 փտր 2016
Երեքշաբթի ՉԼ-ի 1/8 եզրափակչի շրջանակներում Փարիզում կմրցեն ՊՍԺ-ն ու «Չելսին»: Այս խաղում առաջարկում եմ ուշադրություն դարձնել «Իբրահիմովիչը գոլ կխփի» խաղադրույքի վրա:

Թիմերը կրկին կհանդիպեն ՉԼ-ի փլեյ-օֆֆում: 2013/14 մրցաշրջանում ավելի ուժեղ գտնվեց «Չելսին», իսկ նախորդ տարի՝ փարիզյան ակումբը:

ՊՍԺ-ն արդեն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը: 26 տուրերից հետո Բլանի թիմը 70 միավոր է հավաքել և 24 միավոր առաջ է 2-րդ տեղում ընթացող «Մոնակոյից»: «Լիլլի» դեմ նախորդ տուրի խաղում Բլանը թիմի 2 առաջատարներին՝ Իբրահիմովիչին և Տիագո Սիլվային, հանգստի հնարավորություն տվեց: Փարիզցիների տրամադրվածությունը մարտական է:

«Չելսին» Գուս Հիդինկի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո խաղային աճ է ապրում: Լոնդոնցիներն արդեն 12 տուր անընդմեջ անպարտելի են, իսկ Պրեմիեր լիգայի նախորդ տուրում 5:1 հաշվով ջախջախեցին «Նյուքասլին»:

Այս խաղում խաղադրույք եմ կատարում Իբրահիմովիչի գոլի վրա: Շվեդն իր կարիերայի ընթացքում երբեք չի հաղթել Չեմպիոնների լիգան, այդ պատճառով էլ նրա մոտիվացիան շատ մեծ է: Իբրայի գոլի գործակիցը 2,20 է: Կարծում եմ, որ տրամաբանական տարբերակ է:

Հուսով եմ, որ խաղը մեզ չի հիասթափեցնի: ՊՍԺ-ն քաջ գիտակցում է, որ սեփական դաշտում հաղթել է պետք, այդ պատճառով էլ առաջ կգնա: Զլատանը վերջին 8 խաղում 9 գնդակ է խփել և 21 գոլով Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկուն է: Կավանին այնքան էլ հաճախ չի հայտնվում մեկնարկային կազմում, հետևաբար փարիզցիների ողջ հույսը Իբրահիմովիչն է:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/16 փտր
ՊՍԺ - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ