Սպորտային խաղադրույքներ. «ՊՍԺ» — «Բորդո». փարիզյան ակումբը կհաղթի գոլառատ խաղում

19:00, 01 հկտ 2016
Հոկտեմբերի մեկին Լիգա 1-ի ութերորդ տուրի շրջանակներում «ՊՍԺ»-ն կընդունի «Բորդոյին»: Կարծում ենք, որ Ֆրանսիայի ներկայիս չեմպիոնը հաղթանակ կտանի գոլառատ խաղում:

Խաղում են մրցաշարային աղյուսակում երկու հարևան ակումբներ: Երկու թիմերն էլ ունեն 13-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ տեղերը:

«ՊՍԺ»-ն վերջին 4 տարվա ընթացքում իր ամենատարօրինակ մրցաշրջանն է անցկացնում: Էմերին գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո փորձում է իր փոփոխությունները կատարել, խնդիրներ ունի Բեն Արֆայի հետ, բացի այդ էլ խաղ առ խաղ պարզ է դառնում, որ փարիզյան ակումբի հաջողությունների գլխավոր հովանավոր Իբրահիմովիչին անգամ կիսով չափ փոխարինող չկա: Սրանք գործոններ են, որոնք իրար միավորվելով դառնում են «ՊՍԺ»-ի ներկայիս անհաջողությունների պատճառը: Վերջին խաղում էլ այն արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվեց «Թուլուզին»:

«Բորդոյի» համար մրցաշրջանը լավ է դասավորվում: Թիմը յոթ խաղերից չորսում հաղթել է, երկուսում պարտվել և մեկ անգամ խաղացել ոչ-ոքի: Թիմը ձեռք է բերել ֆրանսիացի երկու անվանի և փորձառու ֆուտբոլիստների՝ Ժերեմի Տուլալանին և Մենեզին: Ֆրանսիայի երբեմնի չեմպիոնի առջև մեծ ճնշում չկա, ինչպես «ՊՍԺ»-ի դեպքում է, այդ պատճառով էլ թիմը հանգստորեն նախկին անունը վերականգնելու փորձեր է կատարում:

Այնուամենայնիվ, «ՊՍԺ»-ն տանն է խաղում, որտեղ թիմին աջակցելու են հարազատ երկրպագուները: Բացի այդ, թիմը «կատաղած» է և հաղթանակի ծարավ, իսկ ֆուտբոլիստների կարգերի տարբերությունը չի կարող այս խաղում չարտահայտվել: Եվ «Բորդոն» կարող է դառնալ «ՊՍԺ»-ի «զոհը»: Կարծում եմ, որ «ՊՍԺ»-ն կկարողանա տանը երկու և ավելի գնդակի տարբերությամբ հաղթանակ տանել: (-1) ֆորայով «ՊՍԺ»-ի հաղթանակ:

Օրդինար: Հաղթած
Լիգա 1, ութերորդ տուր
19:00/1 հկտ
«ՊՍԺ» - «Բորդո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ