Սպորտային խաղադրույքներ. ՊՍԺ — «Բաստիա». փարիզցիները հեշտությամբ կհաղթեն

23:30, 08 հնվ 2016
Կորսիկացի ֆուտբոլիստները գրեթե շանսեր չունեն այսօրվա խաղում: Տանտերերը հավանաբար խաղի արդեն առաջին րոպեից կփորձեն վճռել հանդիպման ելքը:

ՊՍԺ-ն շատ մեծ ջանքեր չի գործադրում, որպեսզի հաղթի ներքին առաջնությունը. թիմը Լիգա 1-ի առաջատարն է՝ երկրորդ տեղում ընթացող «Մոնակոյին» գերազանցելով 19 միավորով: Նրանք վերջին չորս խաղերում վեց գնդակ են խփել: Առաջնությունում ՊՍԺ-ի վերջին հանդիպումը եղել է դեկտեմբերի 19-ին՝ «Կանի» հետ (3:0), որից հետո ընկերական խաղ է անցկացրել «Ինտերի» հետ և գավաթի խաղարկությունում հանդիպել «Վալանսին»: Լորան Բլանը հիմա պետք է շատ տանջվի, որպեսզի տոներից հետո իր ֆուտբոլիստներին ետ բերի նախկին մարզավիճակին: Հյուրերը երկրորդ համարով խաղալու համար են մեկնում Փարիզ: Կասկած չունեմ, որ Լորան Բլանը հարձակման համար կմոտիվացնի իր հարձակվողներին:

1-ին և 16-րդ տեղեր, 51 և 22 միավորներ, 48 և 20 խփած գնդակներ. ոչինչ «Բաստիայի» օգտին չէ: Չեմ կարծում, որ այսքան երկար ընդմիջումից հետո Բլանի ֆուտբոլիստները հենց առաջին րոպեից հարձակվելու փոխարեն մանդարիններ կուտեն: Չեմ նայելու վիճակագրությանը. ավելի լավ է տոներին հանգստացած փարիզցիների հիմնական կազմին հավատամ: Խաղադրույք եմ կատարում «առաջին խաղակեսում գոլերը տոտալ 1,5-ից շատ»-ի վրա:

Օրդինար: Հաղթած
Լիգա 1
23:30/8 հնվ
ՊՍԺ - «Բաստիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ