Սպորտային խաղադրույքներ. ՊՍՎ — «Բավարիա». հյուրերը կհաղթեն արդյունավետ խաղում

22:45, 01 նյմ 2016
Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում D խմբում հոլանդական ՊՍՎ-ն կխաղա «Բավարիայի» հետ: Բուքմեյքերների Ռեյտինգը կարծում է, որ Անչելոտտիի սաները կհաղթեն գոլառատ խաղում:

ՊՍՎ-ն անհաջող սկսեց մրցաշրջանը՝ առաջին տուրում պարտվելով «Աթլետիկոյին» (0:1) : Հետո հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Ռոստովի» հետ: Իսկ ահա երրորդ տուրում դրսում 1:4 հաշվով զիջեց «Բավարիային»: Հիմա ՊՍՎ-ն վաստակած մեկ միավորով վերջին հորիզոնականում է և նորից հանդիպելու է Անչելոտտիի թիմին:

Մյունխենի «Բավարիան» «Ռոստովին» 5:0 հաշվով հաղթելուց հետո հյուրընկալվելիս զիջեց «Աթլետիկոյին» (0:1): Եվ ինչպես արդեն նշեցի՝ երրորդ տուրում ջախջախիչ հաղթանակ տարավ ՊՍՎ-ի նկատմամբ: «Բավարիան» շատ լավ մարզավիճակում է, հատկապես հարձակման գծի ֆուտբոլիստներ Ռոբերտ Լևանդովսկին և վնասվածքից ապաքինված Արյեն Ռոբենը:

ՊՍՎ-ն ունի լուրջ կորուստներ. չեն խաղա պաշտպան Հենդրիքսը, դարպասապահ Զուտն ու Սիմ դե Յոնգը: «Բավարիայից» վնասվածք ունեն Ֆրանկ Ռիբերին և Խավի Մարտինեսը:

Հաշվի առնելով ՊՍՎ-ի կորուստները, այս թիմերի միջև վերջին խաղի արդյունքն ու «Բավարիայի» լավ մարզավիճակը՝ կարծում եմ, որ կհաղթի գերմանական ակումբը: Բայց կհաղթի գոլառատ խաղում, «Բավարիայի» համար շատ գոլ խփելը խնդիր չէ, այլ սովորական երևույթ: Բացի այդ, ՊՍՎ-ն ևս կարող է տանն աչքի ընկնել, եթե հաշվի առնենք, որ Մյունխենում կայացած խաղում հոլանդական թիմը գրավել էր Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը: «Բավարիայի» հաղթանակ և գոլերը տոտալ 2,5-ից շատ:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա, չորրոդ տուր
22:45/1 նյմ
ՊՍՎ - «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ