NBA-ի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրվա շրջանակներում «Պորտլենդ Տրեյլ Բլեյզերսը» կընդունի «Կլիվլենդ Կավալիերսին»: «Գոլդեն Սթեյթից» կրած պարտությունից հետո Դեւիդ Բլատի թիմը պետք է լուծի օրեգոնյան ակումբի հարցերը:
Երեկ խաղային օրվա կենտրոնական հանդիպման շրջանակներում «Կլիվլենդը» մրցակցի հարկի տակ պարտվեց «Գոլդեն Սթեյթին»՝ սեփական մաշկի վրա զգալով «ռազմիկների» պաշտպանվելու հմտությունը: ԼեԲրոն Ջեյմսը եւ ընկերները իրացրեցին խաղում կատարված նետումների 32%-ը ու կարողացան ընդհատել «Կլիվլենդի» 6 անընդմեջ հաղթանակների շարքը: Բայց պետք է նշել, որ «Ուորիորսը» բավարարվեց 89 միավորով, որը հազվագյուտ երեւույթ է՝ հատկապես սեփական հարկի տակ:
Օկլենդում կայացած հանդիպումից հետո «Կավալիերսին» թեթեւ զբոսանք է սպասվում «Պորտլենդի» հետ խաղում, որը պարտվել է վերջին 5 արտագնա խաղերում եւ տանը հաղթել 12 խաղերից ընդամենը վեցում: Սպասվում է Դեմիան Լիլարդի վերադարձը, ով բաց է թողել նախորդ երկու հանդիպումները: Բայց նույնիսկ դա չի բավականացնի Օհայոն ներկայացնող թիմին կանգնեցնելու համար: Արդեն շարք է վերադարձել Քայրի Իրվինգը: Պաշտպանը դեռեւս չի փայլում, բայց այս տարվա հունվարին հենց նա «Պորտլենդի» հետ խաղում վաստակեց 55 միավոր՝ իրացնելով 11 հեռահար նետումներ:
Տերրի Ստոտսայի թիմը նախորդ 7 խաղերում շատ է տուժել պաշտպանության պատճառով, որը նախկինում եւս չէր փայլում: Նշված հատվածում օրեգոնցիները միջինը բաց են թողել 108 ու վաստակել 96 միավոր: Սեփական հարկի տակ ցուցանիշը կարող է բարելավվել, բայց եւ «Կլիվլենդը» կարող է ճեղքումներ կատարել հարձակման գծում: «Կավսը» վերջին 5 արտագնա խաղերից հաղթել է ընդամենը երեքում, բայց հիմա նույնիսկ երկու օրվա ընթացքում կայանալիք երկրորդ խաղում Արեւելքի առաջատարը հաջողության համար ավելի մեծ շանսեր ունի, քան ճգնաժամում գտնվող «Պորտլենդը»: Այս խաղում կարելի է վերցնել «Կավալիերսի» (-6,5) ֆորայով հաղթանակի խաղադրույքը: