Սպորտային խաղադրույքներ. «Փյունիկը» կշրջանցի «Եվրոպայի» արգելքը

19:00, 07 հլս 2016
Խաղում է
Հուլիսի 7-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» կհյուրընկալի Ջիբրալթարը ներկայացնող «Եվրոպային»: Սարգիս Հովսեփյանի թիմը կփորձի չեզոքացնել մրցակցի երկու գնդակի առավելությունն ու անցնել հաջորդ փուլ:

Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը, հայկական ֆուտբոլի դրոշակակիրը 2 անպատասխան գնդակ ընդունեց սիրողական ակումբից: Թիմ, որի ընդհանուր տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, 191 հազար ֆունտ ստեռլինգ է («Փյունիկ»՝ 2.30 մլն ֆունտ):

Խփված գոլերը դիտել եմ, պաշտպանների սխալն էր: Մրցակցի մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ երբևէ չեմ տեսել «Եվրոպայի» խաղերը: Բայց դուրս մնալ Ջիբրալթարի երկրորդ թիմից, պատվաբեր չէ:

Այնուամենայնիվ, ցանկանում եմ հավատալ «Փյունիկին»: Գուցե, հետևելով «Ալաշկերտի» օրինակին, նրանք նույնպես մրցակցին ճզմեն արդեն սեփական հարկի տակ: Պարզ է, որ խաղադաշտում չի լինելու կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանը: Թիմը հույսը դրել է երիտասարդ ֆուտբոլիստների վրա, որոնց կողքին են Կամո Հովհաննիսյանը, Դավիթ Մանոյանը, Արթուր Յուսպաշյանը, Վարդգես Սաթումյանը:

Խաղադրույք եմ կատարում 3:0 ստույգ հաշվի վրա: Երևի թյուրիմացություն է տեղի ունեցել, մղձավանջ, սխալմունք, չգիտեմ, չեմ ցանկանում հավատալ, որ «Փյունիկը» դուրս է մնալու նման թիմի հետ դիմակայությունում պարտվելու պատճառով:

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա, որակավորման 1-ին փուլ
19:00/7 հլս
«Փյունիկ» - «Եվրոպա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ