Սպորտային խաղադրույքներ. «Պալերմո» — «Յուվենթուս». Իգուաինը հերթական անգամ աչքի կընկնի

20:00, 24 սպտ 2016
Խաղում է
Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Պալերմոն» սեփական հարկի տակ ուժերը կչափի չեմպիոն «Յուվենթուսի» հետ: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ թուրինցիների կենտրոնական հարձակվող Գոնսալո Իգուաինը կավելացնի իր գոլերի չափը: 

Իտալական դերբիում «Ինտերից» 1:2 հաշվով պարտվելուց հետո «Յուվենթուսը» կարողացավ արագ ուշքի գալ ու սեփական հարկի տակ խոշոր 4:0 հաշվով հաղթանակ տանել «Կալյարիի» նկատմամբ: Այդ խաղի արդեն առաջին կեսում Մասիմիլիանո Ալեգրիի թիմը հաղթում էր 3:0 հաշվով ու ընդհանուր առմամբ որակյալ ֆուտբոլ ցուցադրեց:

Շատերը սպասում են, որ «Յուվենթուսը» վստահ հաղթանակի կհասնի նաև Սիցիլիայում: «Պալերմոն» անհաջող է մեկնարկել առաջնությունում, 5 խաղում վաստակել է նույնքան միավոր և «Էմպոլիից» հետո ամենացածր արդյունավետությունն ունի (3 գոլ):

«Յուվեն» պայքարում է հերթական չեմպիոնության համար և ցանկալի չէ առաջատարությունը զիջել մեկ այլ ակումբի: Այդ պատճառով կարծում եմ, որ մոտիվացիայի հետ թուրինցիները խնդիրներ չեն ունենա: Հաշվի առնելով նաև «Պալերմոյի» ներկայիս վիճակը՝ «Յուվեի» հաղթանակն ավելի հավանական է դառնում:

Սակայն լայնույթում տարբերակներից ամենալավը, կարծում եմ, Գոնսալո Իգուաինի գոլն էր: Արգենտինացին արդեն 4 գոլ է խփել և ամեն ինչ կանի իր արդյունավետությունը բարելավելու համար, քանզի ներկա պահին նա առաջնության լավագույն ռմբարկուի կոչման համար պայքարում երկու գոլով զիջում է իր հայրենակից Մաուրո Իկարդիին: Իգուաինի գոլի գործակիցը 1,71 է:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 6-րդ տուր
20:00/24 սպտ
«Պալերմո» - «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ